Երևան
19 / Հունվար / 2017

Հասարակություն

Ինչպես է տեղի ունեցել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը (Տեսանյութ)
Ինչպես է տեղի ունեցել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանությունը
2017-01-10 09:07:58
Երնեկ մեզ... Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արագած լեռան գագաթին էլ է -10, Երևանում էլ է -10 աստիճան, երնեկ մեզ....»:
2017-01-09 15:40:54
Մուսալեռի նույն շենքում, որտեղ մահացած էին գտել ընտանիքի 3 անդամներին, 46-ամյա ք...
Քիչ առաջ հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Անի թաղամասի 1-ին շենքի 12 բնակարանից ծուխ է դուրս գալիս և հնարավոր է ներսում մարդ լինի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր բացելով բնակարանի դուռը այնտեղ հայտնաբերել են 46-ամյա Գագիկ Դավթյանի դին։ Դեպքի վայր են...
2017-01-09 10:31:19
Գեղարքունիքի փոխմարզպետի 29-ամյա որդու սպանությունը բացահայտվել է
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 29-ամյա Հայկ Հակոբյանի (Գեղարքունիքի փոխմարզպետի որդին է) սպանությունը, կասկածյալը ձերբակալվել է, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը Գավառի «Քաղառի կռուգ» կ...
2017-01-09 09:09:10
Նոր մանրամասներ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության դեպքից
Հայաստանի քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության դեպքից։ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով` 2017 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը Գավառ քաղաքում կրակոցներ է արձակել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, 1988թ. ծնված Հայկ Անդրանիկի Հակոբյանի գլխի և պարանոցի ու...
2017-01-08 09:32:19
Շտապե՛ք երազանք պահելու, նրանք իրականանալու սովորություն ունեն...
Համեցեք դիտելու, «Երազանք պահի՛ր» ամանորյա հեքիաթ ներկայացումը՝ ըստ Հ. Ք.Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթի...Շտապե՛ք երազանք պահելու, նրանք իրականանալու սովորություն ունեն...
2017-01-07 23:55:54
Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի փոխմարզպետի որդու սպանության մասին
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Հայկ Հակոբյանի սպանությունը կապ չունի քրեական հեղինակությունների վեճի հետ: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ ինքը որևէ բանից տեղյակ չէ, սպանվածի հորը դեռ չի տեսել, շփվում է սպանության դեպքը քննող ոստիկանների հետ: Թե վեճի պատճառը որն է եղել, որի արդյունքում սպանվել է փոխմարզպետի երիտասարդ որդին, մարզպետը դժվարացավ ասել: Նշենք, որ այսօր ցերեկը ժամը 12,30-ի սահմաններում Գավառ քա...
2017-01-07 17:23:48
Գավառում սպանվել է հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող նորատուսցի Ալի...
Այսօր՝ հունվարի 7-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Ադամյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ, ինչպե...
2017-01-07 15:34:59
Անդրեյ Կառլովի մայրը հայ է, իսկ նրա մարդասպանի ընկերուհին` ռուս
Թուրք ոստիկան Ալտընտաշը, որը լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ գնդակահարեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին, ռուսաստանցի ընկերուհի ուներ: Նրա հետ ոստիկանը հանդիպում էր Անկարայում: Սպանության օրը` դեկտեմբերի 19-ին, մարդասպանի ընկերուհին հասցրել էր վերադառնալ Մոսկվա: Ռուս իրավապահները փորձում են պարզել, թե ունեցել է արդյոք ոստիկանի ընկերուհին դերակատարում դեսպանի սպանության կազմակերպման հարցում: Նրանք արդեն հարցաքննել են այդ կնոջը, որը ՌԴ քաղաքացի է: Հարցքննության ժամանակ նա հաստատել է, որ հարա...
2017-01-07 00:02:04
Հայաստանը կրկին կկախվի թելից
2016 թվականն ամփոփումների համար իսկապես առատ տարի էր, մյուս կողմից, սակայն, տարվա իրադարձություններն այնպիսին էին, որ մեծ ցանկություն անգամ չկա հիշելու դրանք, վերստին գնահատելու, ամփոփելու: Միևնույն ժամանակ, սակայն, հենց այդ անցանկալիությունն է պարտադրում հիշել, ընդ որում՝ ոչ միայն տարեվերջի ամփոփումների համար, այլ հիշել միշտ, քանի որ այդ իրադարձությունների չկրկնվելու, նման իրողությունների առաջ չկանգնելու առանցքային գրավականը հենց այն է, որ մենք երբեք չմոռանանք տեղի ունեցածը, չմոռանանք դրանց մաս...
2017-01-06 14:28:39
Սուրբծննդյան պատարագ՝ Մայր Աթոռում
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր` Աստվածահայտնության և Սուրբ ծննդյան տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ մատուցվեց Փրկչի Ծննդյան տոնին նվիրված պատարագ: Պատարագին ներկա էին վարչապետ Կարեն Կարապետյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարներ, պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, հավատացյալ ժողովուրդը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատգամ հղեց Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնի առթիվ։ Նշենք, որ այսօր Հայ առաքելական եկեղեցիներում մ...
2017-01-06 13:40:51
Բացի Արարատյան դաշտից, օդի ջերմաստիճանն ամենուրեք կբարձրանա. Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում հունվարի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, բացառությամբ Արարատյան դաշտի, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռների և Երևանի, հունվարի 5-7-ը կբարձրանա 8-10 աստիճանով: Երևանում հունվարի 5-9-ը սպասվում է ամպամածություն, առանձին հատվածներում մառախուղ և թույլ ձյուն:
2017-01-06 13:32:37
Օրվա կադրը Գագիկ Շամշյանից. Ոստիկանության մեքենան սառցաբեկորի է «վերածվել»
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Խորենացի փողոցում՝ Ոստիկանության Էրեբունու բաժնի վարչական շենքի և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի շենքի առջև, մի իսկական սահադաշտ է ստեղծվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ջրախողովակի վնասվելու հետևանքով ջուրն ամբողջովին իրենով է արել այդ հատվածը։ Իսկ Ոստիկանության Էրեբունու բաժնին պատկանող Samand մակնիշի 344 II 02 համարանիշի ավտոմեքենան էլ կարծես Ձյունե թագուհու կողմից հավերժական սառցաբեկորի նմանված լինի, հայտնում է ֆոտոլրագրողը։
2017-01-05 23:54:17
Ուշադրություն. Յուրաքանչյուր աշխատող այս օրերին պետք է իմանա հետևյալը
Հատուկ դեպքերում` կազմակերպությունում աշխատանքային կարգապահությունը կամ անհետաձգելի աշխատանքների կատարումն ապահովելու համար, գործատուն կարող է աշխատողին ոչ հաճախ, քան ամիսը մեկ անգամ, իսկ աշխատողի համաձայնությամբ` ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ, աշխատանքային օրն ավարտվելուց հետո կամ ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի և հանգստյան օրերին ներգրավել հերթապահության կազմակերպությունում կամ տանը: Ընդ որում, նշենք, որ տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավել չի թույլատրվում մինչև տասնութ...
2017-01-05 16:18:52

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...