Երևան
27 / Մայիս / 2017

Պաշտոնական

ԱՄՆ-ն նոր ծրագիր է սկսում Հայաստանում
Հայաստանի առանցքային գյուղատնտեսական կենտրոն հանդիսացող Արարատյան դաշտում, առավել քան երկրի որևէ այլ վայրում, արդիական է ստորգետնյա ջրերի գերսպառման խնդիրը: Այնուամենայնիվ, աշխատելով մի շարք հայաստանյան գործընկերների հետ, ԱՄՆ ՄԶԳ-ն հույս ունի փոխել իրավիճակը և ապահովել, որ գալիք տարիների ընթացքում Հայաստանն ունենա ջրի բավարար քանակություն: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ջրերի կորստի պատճառ են հանդիսանում մի շարք գործոններ, ինչպիսիք են ձկնաբուծության էական աճը, հնացած և անար...
2017-05-25 13:41:10
«Դո՞ւք ինչից եք անհանգիստ». Նախագիծը խուճապ է առաջացրել կառավարությունում
Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց Կոռուպցիայի կանխարգելման և հարցերով մարմնի ստեղծման նախագիծը: Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը կառավարության նիստում ասաց, որ նախագծով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա ստեղծվում է կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կառուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այ...
2017-05-25 13:08:50
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Աթեշյանը հրաժարական է տվել
Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնը զբաղեցնող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այսօր` մայիսի 24-ին, հրաժարական է տվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակօս» օրաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Արամ Աթեշյանի հրաժարականով տրվել է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացի մեկնարկը: Ավելի վաղ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին համաձայնություն էր կայացվել, որ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրություն է տեղի ունենալու, որից հետո կառավ...
2017-05-24 22:57:53
Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերում պայթյունի հետևանքով տուժած ՀՀ ...
ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն իր «Թվիթեր»-ի միկրոբլոգում գրում է. Լոնդոնում ՀՀ դեսպանությունը ճշտում է Մանչեսթերի պայթյունի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների առկայությունը: Այս առնչությամբ Մեծ Բրիտանիայում ՀՀ դիվանագիտական ներկայացչությունը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Մանչեսթերում հնչած պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքներին:
2017-05-23 15:48:25
Օրենսդրական փոփոխություններով հնարավոր կլինի Հայաստանում ստեղծել նոր ռադիոընկերո...
Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի ներկայացրած օրինագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանում թվային ռադիոհեռարձակման անցման...
2017-05-22 21:01:20
Ռուսաստանը Հայաստանին ուղղաթիռներ, ՀՕՊ համակարգեր կմատակարարի
Ռուսաստանը մտադիր է 2017թ. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկեր երկրներին նոր սպառազինություն մատակարարել: Խոսքն ուղղաթիռների, հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի մասին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Սպուտնիկ» գործակալության հետ զրույցում ասել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը: «2017թ. Ռուսաստանը կշարունակի պաշտպանողական զինտեխնիկայի մատակարարումները` ...
2017-05-22 13:53:35
Իրադրությունն առաջնագծում
Մայիսի 21-ին և լույս 22-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 750 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը շփման գծի հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ): ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակում վստահորեն իրականացնե...
2017-05-22 13:22:50
ՃՈ-ի խնդրանքը փաստաթղթեր գտնողներին
Ճանապարհային ոստիկանությունը փաստաթղթեր գտնողներին խնդրում է, որ վարորդական իրավունքի վկայականների, Ճանապարհային ոստիկանության կողմից տրվող այլ փաստաթղթերի կամ առավել հաճախ հանդիպող՝ տրանսպորտային միջոցների համարանիշների կորստյան դեպքում մոտենալ առաջին իսկ պատահած Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության կարգախմբին և հանձնել՝ թողնելով նաև Ձեր հեռախոսի համարը՝ արդյունքների մասին Ձեզ իրազեկելու համար:  
2017-05-22 13:16:16
Արա Բաբլոյանը՝ ԱԺ խոսնակ
ՀՀ ԱԺ անդրանիկ նիստում ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահի քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր` 105-ից: Քվեարկության արդյունքներով Արա Բաբլոյանին կողմ է քվեարկել 88, իսկ Էդմոն Մարուքյանին` 12 պատգամավոր: Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի թեկնածուները երկուսն էին. ՀՀԿ-ն առաջարկել էր Արա Բաբլոյանի թեկնածությունը, իսկ «Ելք» դաշինքը՝ Էդմոն Մարուքյանինը:
2017-05-18 17:17:27
Արփինե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արփինե Հովհաննիսյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնից։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Արփինե Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից»,–ասվում է Նախագահի հրամանագրում:
2017-05-17 15:22:50
Երևանում մայիսի 5-11-ը ծնվել է 403 երեխա
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունից տեղեկացնում են, որ մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 403 երեխա՝ 208 տղա, 195 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 32016 քաղաքացի:
2017-05-17 12:10:11
«Մայիսի 19-ին Հայաստանին կմոտենա հերթական ցիկլոնը». Գագիկ Սուրենյան
Այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ին՝ երեկոյան ժամերին, հատկապես հանրապետության հյուսիսային կեսում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանին այս անգամ Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հաջորդ ցիկլոնը: Մայիսի 19-ի երեկոյան, իսկ մայիսի 20-21-ին՝ օրվա ընթացքում, ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին...
2017-05-17 11:58:29
Արգամ Աբրահամյանը հայտնել է իր հրաժարականի մասին
Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ով ԱԺ պատգամավոր է ընտրվել, հրաժարական է ներկայացրել քաղաքապետի պաշտոնից: Այս կապակցությամբ նա Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատեցի մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` ջանք ու եռանդ չխնայելով արտաշատցիներին տվածս խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար: Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բա...
2017-05-16 17:04:38
Նախագահն ամառային զորակոչի հրամանագիր է ստորագրել
  Հիմք ընդունելով «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 11-րդ և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածները` ՀՀ նախագահը որոշել է. 2017-ի մայիս-հուլիս ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2017-ի հունիսի 30-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց նախկինում տրված՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկ...
2017-05-15 13:32:15

«Պապայի աղջիկները» 77-րդ սերիա (Տեսանյութ)

Տեսահոլովակի պրեմիերա․ Արմենչիկ և Սուպեր Սաքո - «Իմն է նա» (video)

Սիլվա Հակոբյանի և նշանածի լուսանկարն իրենց դպրոցում (ֆոտո)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ