Երևան
24 / Փետրվար / 2017

Հարցազրույց

ՀՀ-ում գործող կառույցներ, որոնք իրենց գործառույթներն ըստ պատշաճի չեն կատարում
Սպառողի իրավունքի պաշտպանությունը համակարգ է, որտեղ պետական և հասարակական կազմակերպությունների միջոցով կարգավորվում է սպառող-տնտեսվարող իրավահարաբերությունները: Այսօր՝ Մարտի 15-ը սպառողների պաշտպանության միջազգային օրն է: Այս առիթով «Yelaket.am»-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: Վերջինս սպառողի իրազեկվածության վերաբերյալ իր դրական կարծիքն արտահայտեց, սակայն ցավով նշեց, որ այսօր մեր երկրում սպառողի պաշտպանությունը ապահովված չէ: &laqu...
2016-03-15 18:42:33
Կարող է այդ օրը գա և ես նվեր չտամ կնոջս, համբուրեմ և վերջ. Աշոտ Ղազարյան
Այսօր՝ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ, «Yelaket.am»-ը զրուցեց ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանի հետ: Վերջինս իր անկեղծ խոսքով ու մաղթանքներով շնորհավորեց բոլոր կանանց և աղջիկներին: «Ցանկանում եմ, որ մեր կանայք առողջ լինեն, երջանիկ, դա շատ կարևոր է: Կուզեմ հատկապես մեր մայրերն այլևս արցունք չթափեն: Թող մեր զինվորները հաջող ծառայեն, վերադառնան և ուրախացնեն իրենց մայրերին, քույրերին, հարսներին: Կուզեի, որ ապրեն անհոգ ու մեզնից անպակաս լինեն, իրենց ներկայությամբ մե...
2016-03-08 14:30:26
Այդպիսի կինը միշտ սիրված կլինի. Կարեն Գիլոյան
Այսօր՝ մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրվա առթիվ «Yelaket.am»-ը զրուցեց սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ, որը թեպետ այս օրերին Հայաստանի ազատ ոճի հավաքականի հետ գտնվում է Ռիգայում՝ ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, այնուամենայնիվ հեռավորությունը և զբաղվածությունը չխանգարեց միշտ կնամեծար և ռոմանտիկ Կարեն Գիլոյանին իր ջերմ խոսքերն ու բարեմաղթանքը հղել կանանց և աղջիկներին: «Կնոջ գեղեցկությունը խնամվածության և խորհրդավորության մեջ է: Այդպիսի կինը միշտ սիրված կլինի: Մաղթու...
2016-03-08 14:03:49
Սփյուռքում շատ դժվար է զբաղվել ազգային որևէ նախաձեռնությամբ, նամանավանդ, որ դա...
Մոսկվայում գործող «Արատտա» (գեղարվեստական ղեկավար և բալետմայստեր  Գևորգ Քեշիշյան) պարային համույթի համար պատահական չէ միջազգային մրցույթներին մասնակցելը. համույթի  համար հերթականը Եվրոպայի պարի առաջնությանը մասնակցությունն է, որը տեղի կունենա սույն թվականի մարտի 19-ին: Ինչպես միշտ նրանք հանդես են գալու հայկական դրոշի ներքո: Նման միջազգային մրցույթներին մասնակցելը  համույթի համար  արդեն ավանդական է, քանի որ նրանք մշտապես նման եռուզեռի մեջ են. վերջին այդպիսի ստուգա...
2016-03-05 12:04:55
Բոտոքսներ, ներարկումներ, վիրահատություններ և դրանց հետևանքները
Yelaket.am-ը (Ելակետ լրատվական) կապ հաստատեց պլաստիկ վիրաբուժ և միկրովիրաբուժ Էդգար Հայրապետյանի հետ և զրուցեց արդիական թեմայի շուրջ՝ էսթետիկ բժշկությունը մեր օրերում. բոտոքսներ, ներարկումներ, վիրահատություններ և դրանց հետևանքները: Աշխարհում արդեն 50-60, իսկ Հայաստանում 10-15 տարի է գործում է էսթետիկ բժշկությունը: Բայց միայն անցած տարի է ԱՄՆ-ում բոտոքսը հաստատվել որպես կոսմետոլոգիական մեթոդ՝ պայքար կնճիռների դեմ: Թյուր կարծիք կա որ բոտոքսը շուրթերի ծավալի մեծացման համար է արվում: Այդպես չէ: Բո...
2016-02-26 12:21:46
Նևրոզի դրսևորման օրինակներ են, երբ մարդն անընդհատ լվացվում է. հոգեթերապևտ
Նևրոզը բոլոր հիվանդությունների մոտավորապես մեկ երրորդն է կազմում, որի դեպքերում առաջանում են սեռական խանգարումներ կանաց և տղամարդկանց մոտ: Yelaket. am-ի (Ելակետ լրատվական) հետ զրույցում իր մտահոգությամբ կիսվեց հոգեթերապևտ, սեքսապաթոլոգ, ԲԳԹ Մարատ Զաքարյանը: Մասնագետի խոսքերով՝ նևրոզը նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է, որն առաջացնում է օրգանների ֆունկցիաների խանգարումներ: Այն հիմնականում առաջանում է սթրեսներից հետո և լինում է երեք տեսակ՝ հիստերիա, նևրաստենիա և կպչուն մտքերի, վ...
2016-02-23 13:06:27
Ինձ համար ամենաբարձրարժեք գիրքը, իր ողջ փիլիսոփայությամբ, գաղափարախոսությամբ , ...
     Արդեն մի քանի տարի է, ինչ  փետրվարի 19-ը՝մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը,  նշվում է որպես գիրք նվիրելու օր: Այս առիթով    «Yelaket.am»-ը (Ելակետ լրատվական) զրուցեց դերասան Սոս Ջանիբեկյանի հետ: Վերջինս սիրով շնորհավորեց ընթերցասեր հասարակությանը օրվա կապակցությամբ:      Իր անկեղծությամբ աչքի ընկնող դերասանը խոստովանեց, որ փոքր տարիքում, ընթերցելու փոխարեն իրեն ավելի շատ գրավել են բակային խաղերն ու կռ...
2016-02-19 13:14:43
Իրենք ավելի լավն են, ավելի տեղեկացված են, ավելի խելացի են. Սիլվա Յուզբաշյան
Փետրվարի 19-ը մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, որը վերջին տարիներին նշվում է նաև որպես գիրք նվիրելու օր: Այս առիթով «Yelaket.am»-ը (Ելակետ լրատվական) զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի հետ: Վերջինս նշեց, որ գրողի ծննդյան տարեդարձի առիթով մասնակցելու է Ազգային գրադարանում տեղի ունեցող միջոցառմանը, ասմունքելու է Թումանյանի ստեղծագործություններից: Մեր հարցին, թե ինչ գիրք կցանկանար նվեր ստանալ, արտիստուհին մեծահոգաբար պատասխանեց. «...
2016-02-19 11:31:17
Ռուսաստանը պետք է ավելի զգոն լինի Հայաստանի բնակչության պահանջների նկատմամբ
«Երբ որ երես ես տալիս մեկին տանդ մեջ, հետագայում դառնում ես այդ երես առածի գերին» Yelaket. am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը խոսեց «Գազպրոմի» գազի անհիմն բարձր գնի և այս առումով ռուսների վարած քաղաքականության մասին, ինչպես նաև այլընտրանքային՝ Իրանի կողմից երբևէ առաջարկված ավելի էժան գազի հարցի շուրջ որոշակի պարզաբանումներ կատարեց: « Ռուսաստանի Դաշնությանը մենք ենք երես տվել այս պետության մեջ, որ այսօրվա դրությամբ ինքն ինչ ուզում՝ անում է: Իրենց թափթփուկ ...
2016-02-17 17:55:13
Սա կապված է ամսի 13-ին երկնային լուսատուների մոլորակների դիրքի հետ
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տեառնընդառաջը: Այս առիթով «Yelaket.am»- ը (Ելակետ լրատվական) զրուցեց Լուսիկ Ագուլեցու հետ: Վերջինս մեկնաբանեց, որ Տեառնընդառաջի խորհուրդը Տիրոջը ընդառաջ գնալու, նրան ընդունելու մեջ է. «Ավետարանում գրված է՝ երբ Հիսուսի ծննդյան 40 օրը լրացավ, Հովսեփը և Մարիամը Հիսուս մանկանը, Աստծո խոսքի համաձայն, տաճար բերեցին: Այդ ժամանակ, ինչպես գրված է Ավետարանում, Սիմոն ծերունին, ում Աստված մահ չէր տալիս այնքան ժամանակ, մինչև որ իր աչքով չտեսներ Հի...
2016-02-13 14:23:38
Ուղղակի այդ օրը մարդուն հիշեցնում են, թե ինչ երջանիկ էր նա դրախտային կյանքում
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բուն Բարեկենդանի տոնը: Այս առիթով «Yelaket.am»- ը /Ելակետ Լրատվական/ զրուցեց Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ: Վարդապետը բացատրեց Բարեկենդանի իմաստը, խորհուրդը, և թե ինչպես է ժամանակին նշվել այս համաժողովրդական տոնը: «Բարեկենդան բառը նշանակում է բարի կենդանություն: Այն առնչակից է մարդու դրախտային կյանքի հետ, քանի որ դրանից անմիջապես հետո սկսվում է մարդու ապաշխարության շրջանը: Ուղղակի այդ օրը մարդուն հիշեցնում են, թե ինչ երջանիկ էր նա ...
2016-02-07 11:35:07
Սահմանային լարված իրավիճակ Ադրբեջանը ստեղծում է տարբեր պատճառներով
«Yelaket.am»- ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նկատեց, թե ինչպես է Ադրբեջանի ներքին տնտեսական խառնաշփոթը անդրադառնում սահմանի վրա և ինչպես է Ադրբեջանն իր ներքին քաղաքական լարված դրությունը փորձում ստվերել՝ շփման գոտում ակտիվություն պահպանելով: «Սահմանային լարված իրավիճակ Ադրբեջանը ստեղծում է տարբեր պատճառներով, դրանցից մեկը այն է, որ ներքին իրավիճակի սրման հետ մեկտեղ Ադրբեջանի իշխանությունները միշտ սրում են իրավիճակը սահմանին, որպեսզի շեղեն սեփական հա...
2016-02-04 16:34:13
Սահմանում կանգնած զինվորը մեր բոլորի գուրգուրանքի ու խնամքի կարիքն ունի ոչ թե «խ...
Գերաշնորհ Սրբազան Հայր,մենք գիտենք,որ Ձեր հոգևոր ծառայության մեջ բանակն առյուծի բաժին ունի,ունենալով լայն շփում թե՛ զինվորների,թե՛ հրամկազմի հետ,ի՞նչ մակարդակի վրա է ԶՈՒ հոգևոր գիտակցությունն ու արժեհամակարգը,հատկապես սահմանային Տավուշում Նախ ուզում եմ նշել, որ Տավուշ աշխարհը մեր երկրի ամենաերկար սահմանն ունի շուրջ 350 կմ, որի վրա ապրում են մեր հերոս սահմանապահ ժողովուրդը և իրավամբ մենք այն կոչում ենք Հայոց Աշարհի դարպասները՝ Հույսի Աշխարհը, որի անառիկության մեծագույն գրավականը մեր հաղթանակ...
2016-01-28 15:46:51
Ադրբեջանը կշարունակի այսպես ապտակ հասցնել մեկ այս կողմին, մեկ այն կողմին. քաղաքագետ
«Yelaket.am»- ի հետ զրույցում քաղաքագետ Նարեկ Գալստյանի հետ զրուցեցինք Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ, փորձեցինք քաղաքագետից պարզել, թե ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ այս առանձնազրույցից: «Չեմ կարծում, որ ինչ-որ արմատական տեղաշարժ կլինի, կարծում եմ, որ հերթական արդեն ստանդարտ դարձած հայտարարությունները կհնչեն,այն է՝ հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, կողմերը դրա շուրջ պետք է լուրջ ջանքեր գործադրեն, կվերահաստատեն մինչ այդ եղած հայտարարությունները՝ թե՛ իրենց կողմից...
2016-01-19 14:52:01

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ