Երևան
28 / Հունիս / 2017

Ռազմական լուրեր

ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը պայուսակ է գողացել, որում եղել է 55 800 դրամ. նա հա...
Ժամկետային զինծառայողը մեղադրվում է կողոպուտ կատարելու մեջ: Քրեական գործն ուղարկվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Կարեն Ֆարխոյանին: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ ժամկետային զինծառայող Ե. Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ լինելով ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, 2016 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 22-ը գտնվելով հիմնական արձակուրդի մեջ` Երևան քաղաքի Անդրանիկի 1...
2017-06-20 12:57:37
Մովսես Հակոբյանը կազատվի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից. Հայտնի է, թե ով է փոխա...
«Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, և նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ՝ այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: Իսկ թե ինչ է լինելու Հակոբյանի հետագա ճակատագիրը՝ առայժմ հայտ...
2017-06-20 12:53:35
Ինչ իրավիճակ է սահմանին՝ Ադրբեջանում ընթացող զորավարժության ֆոնին
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայուն է, վերահսկելի: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Համեմատաբար այս օրերին ավելի հանգիստ է», – նշեց նա: Ամբողջական հոդվածը կարող եք` կարդալ 
2017-06-20 12:50:32
ՀՀ սահմանին դիվերսիոն փորձ չի եղել, իրականում այլ բան է եղել. Արծրուն Հովհաննիսյ...
Լուրեր են տարածվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերն այս գիշեր դիվերսիայի փորձ են իրականացրել ՀՀ սահմանի ուղղությամբ:MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դիվերսիոն փորձ չի եղել: «Դիվերսիոն փորձ չի եղել, իրականում այլ բան է եղել»:Ճշտող հարցին, թե ադ դեպքում ի՞նչ է եղել, Հովհաննիսյանն ասաց. «Նպատակահարմար չի այդ հարցով պաշտոնական պարզաբանում տալ, հատկապես, որ մենք ոչ վիրավոր ունենք, ոչ կորուստ»:
2017-06-20 12:11:21
Գնդի հրամանատարը
Ashot Asatryan Չնայած հանրապետության ամենացուրտ շրջանում էր գտնվում գունդը, բայց հրամանատարը, նույնիսկ ամենացուրտ օրերին, առանց զինվորական վերարկուի էր իջնում առավոտյան տողանի: Երբ գնդում ծառայող սպաների ու զինվորների ոսկորների մեջ ցուրտ օդը մտած էր լինում, շտաբի մոտից, որը բավականին բարձր էր շարահրապարակից, մի քանի վարկյան հայացք էր գցում զորքին, այնուհետև՝ կարծես վազվզելով, աստիճաներով իջնում էր դեպի շարահրապարակ: Այդ ընթացքում ամբողջ գունդը արդեն զգաստ սպասում էր հրամանատարի ողջույնին:- Գուն...
2017-06-20 10:31:41
Հերոսները չեն մեռնում. գյուղում վերջին հրաժեշտը տվեցին հակառակորդի կրակոցից զոհվ...
Հայրենի Լեռնագյուղ համայնքում այսօր վերջին հրաժեշտը տվեցին հունիսի 17-ին հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 20-ամյա Վարդան Սարգսյանին: Սերժանտ Սարգսյանը հողին հանձնվեց զինվորական կարգով և հայրենիքին մատուցած ծառայության համար հետմահու Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից պարգևատրվեց ԼՂՀ «Արիության համար» մեդալով: «Վարդանը ծառայել է հայոց բանակում, քաջաբար կատարել իր առջև դրված բոլոր խնդիրները: Նա հերոս էր, իսկ հերոսները չեն ընկնում. հավերժ փա՛ռք մարտիրոսացած հերոսին»...
2017-06-19 17:57:22
Արցախից Երևան է տեղափոխվել ևս մեկ վիրավոր զինծառայող. նրա կյանքին վտանգ է սպառնում
Այսօր Ստեփանակերտից Երևան ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել հունիսի 17-ին Արցախում գլխի հրազենային թափանցող վիրավորում ստացած ևս մեկ զինծառայող՝1997 թ-ին ծնված Յուրի Զաքարյանը: Այս մասին զինվորական հոսպիտալում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի պետ Գայանե Հովհաննիսյանը: «Վիճակը ծայրահեղ ծանր է, գիտակցություն չունի, արհեստական շնչառության ապարատին է միացված: Նրան Ստեփանակերտի հիվանդանոցում վիրահատել են, այստեղ հետազ...
2017-06-19 16:46:46
Տեղի ունեցավ Արցախում նախօրեին զոհված Նարեկ Գասպարյանի հրաժեշտի արարողությունը (...
Այսօր զինվորական կարգով հողին հանձվեց հունիսի 17-ին Արցախում հակառակորդի կրակոցից զոհված 20-ամյա զինծառայող Նարեկ Գասպարյանը: Նրա մարմինը Նորք Մարաշ վարչական շրջանի գերեզմանատուն էին տեղափոխել Սուրբ Աստվածածին եկեղեցուց: Մինչ գերեզմանատուն տանելը նրա մարմինը նաև հարազատ տան բակ էին տարել: Զոհված զինծառայողի հարազատները և հարևանները պատմեցին, որ Նարեկը ապրիլին մարտական գործողություններին մասնակցել է Թալիշում, մեկ ամիս առաջ Արցախում տոնական միջոցառումների ժամանակ պարգևատրվել է Արցախի ՊԲ հրամանատա...
2017-06-19 16:19:23
Եթե բարդություններ չլինեն, զինվորի տեսողությունը կվերականգնվի
Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում վիրահատված զինծառայողի վիճակը ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ, պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանն այսօր ևս գնահատում է միջին ծանրության։Մասնագետները դրական են համարում, որ 33­-ամյա պայմանագրային զինծառայողի մոտ վիճակի վատացում չի արձանագրվում։Նշենք, որ Արցախի սահմանին աչքի վիրավորում և այրվածքներ ստացած 33­-ամյա պայմանագրային զինծառայողին Զինվորական կենտրոնական հոսպիտալում հունիսի 17-ին առաջին բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են մասնագիտացված ...
2017-06-19 16:05:49
Ամեն զոհված հայ զինծառայողի փոխարեն պետք է ադրբեջանցի զինվորներ ոչնչացվեն. ռուս-...
Ադրբեջանի ղեկավարությունն արդեն վաղուց է անտեսում ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի, այլեւ շատ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կոչերն ու քաղաքական ուղերձները։ Այս մասին ասվում է ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հայտարարությունում՝ հունիսի 16-17-ին ադրբեջանական ագրեսիայի հետ կապված, ինչի հետեւանքով 4 հայ զինծառայող է զոհվել։ «Հայաստանն ու հայերը Ադրբեջան կոչվող սուլթանությունում արդեն վաղուց են որպես հրեշներ ներկայացվում, իսկ հայատյացության մակարդակը անցնում է բոլո...
2017-06-19 15:34:17
Թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է Քաթար
Թուրք զինծառայողների առաջին խումբը ժամանել է Քաթար, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ Թուրքիայի գլխավոր շտաբում աղբյուրների հղումով։ Լրատվամիջոցների համաձայն՝ սպասվում է, որ արդեն այսօր թուրք զինծառայողները կանցնեն առաջին մարզումներին։ Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ուժի մեջ է մտել Քաթարի և Թուրքիայի միջև ռազմական համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրվել էր 2016 թվականի նոյեմբերին Անկարայում։ Ավելի վաղ Թուրքիայում ընդունվել է Քաթարի տարածքում թուրքական զորակազմ տեղակայելու մասին Թուրքիայի և Քաթարի...
2017-06-19 15:08:03
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանությա...
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։ Այսօրվա դատական նիստը մեկնարկեց 30 րոպե ուշացումով, պատճառը դատական նիստերի դահլիճի ապակեպատումն էր: Նիստը նախագահող դատավորն ասաց, որ նիստի ուշացման պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել պայմանավորված դահլիճի կահավորման և ձայնային խնդիրների հետ: Այսօրվա դատական ն...
2017-06-19 14:48:11
Զանգվածային թունավորում թուրքական բանակում
Թուրքիայում սննդային ծանր թունավորմամբ 731 զինծառայողներ հիվանդանոց են տեղափոխվել: Hurriyet-ը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մանիսայի զորամասում: Զինծառայողները վատ են զգացել նախօրեին երեկոյան: Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են զորամաս մթերք մատակարարող ընկերության 21 աշխատակցի: Պարբերականը հիշեցնում է, որ զինծառայողների զանգվածային թունավորման սա արդեն երկրորդ դեպքն է: Մայիսի վերջին ավելի քան 1000 զինվոր հիվանդանոց է տեղափոխվել:  
2017-06-19 13:18:23
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ անցկացվում
Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսում: Լրատվամիջոցները հայտնում են, որ զորավարժությանը կմասնակցի 23 հազար զինծառայող: Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։ Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքե...
2017-06-19 12:35:15

Տապասիայի հերթական «գժական» պարը Սպիտակցի Հայկոյի «Ալլա յար» երգի տակ

Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (Video)

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ