Երևան
26 / Հունիս / 2017

Կրակոցներ, ծեծկռտուք Էջմիածնում. քաղաքապետի թեկնածուն հիվանդանոցում է

Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը երեկ Էջմիածնում հնչած կրակոցներից հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ին ասաց նրան աջակցող, նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը:

Tert.am-ին «Էրեբունի» ԲԿ-ից հայտնեցին, որ երեկ գիշեր հիվանդանոց է տեղափոխվել Արթուր Թումանյանը, ով այժմ գտնվում է Նյարդաբանական բաժանունքում։

Էջմիածնում քաղաքապետի թեկնածուների միջև տեղի ունեցած միջադեպը չի ուղեկցվել փոխհրաձգություններով: Tert.am-ի տեղեկություններով կրակոցներ հնչել են միայն Էջմիածնի քաղաքապետի թեկնածու Կարեն Գրիգորյանի մեքենայի ուղղությամբ, որտեղից պատասխան կրակոց չի հնչել: Ըստ Tert.am–ի աղբյուրի՝ Կարեն Գրիգորյանի և նրա թիմակիցների մոտ զենք չի եղել: Փոխարենը Կարեն Գրիգորյանի և Արթուր Թումանյանի թիմակիցների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է սկսվել, Գրիգորյանի թիմակիցները խլել են հրազենը և ծեծել նրանց:

Իսկ մինչ այդ, ըստ Tert.am–-ի տեղեկությունների, 23:00-ի սահմաններում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը վերադառնալիս է եղել Երևանից, եղել է եղբոր Արման Գրիգորյանի մեքենայում: Երթևեկությանը հակառակ կողմից Արթուր Թումանյանը մեքենայով Կարեն Գրիգորյանի մեքենայի դիմաց է դուրս եկել և կրակել նրանց ուղղությամբ:
Արթուր Թումանյանը եղել է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդու՝ Ստեփան Աբգարյանի մեքենայում, որում ևս մեկ անձ է եղել մեքենայում:

Ըստ Tert.am-ի աղբյուրի՝ Արթուր Թումանյանը հիվանդանոց է տեղափոխվել ոչ թե հրազենային վնասվածքի հետևանքով, այլ՝ տեղի ունեցած ծեծկռտուքի: Կարեն Գրիգորյանը և նրա թիմակիցների վնասվածքներ չեն ստացել: Կարեն Գրիգորյանն այս պահին Էջմիածնում է:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 1156 անգամ

Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ