Երևան
24 / Մարտ / 2017

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ադրբեջանցիները մի քանի տասնյակ հայ օգտատերերի ֆեյսբուքի էջերի գաղտնաբառեր են հրապարակել. Ի՞նչ պետք է անել

Ժող, ձեր ՖԲ գաղտնաբառերը փոխեք էլի։ Ազիկ֊տազիկ հաքերները մի քանի հազար հոգու գաղտնաբառեր են հրապարակել։ Ես մոտս չեմ դնում։ Բայց ճիշտը փոխելն ա։ Իսկ ավելի լավ ա, միացնել երկու փուլային մուտքը ֊ ստեղ գրած ա ոնց։ Էդ դեպքում գաղտնաբառը իմանալը չի թողի ձեզ լոմենԺող, ձեր ՖԲ գաղտնաբառերը փոխեք էլի։ Ազիկ֊տազիկ հաքերները մի քանի հազար հոգու գաղտնաբառեր են հրապարակել։ Ես մոտս չեմ դնում։ Բայց ճիշտը փոխելն ա։ Իսկ ավելի լավ ա, միացնել երկու փուլային մուտքը ֊ ստեղ գրած ա ոնց։ Էդ դեպքում գաղտնաբառը իմանալը չի թողի ձեզ լոմեն

Ինչպես պաշտպանել Facebook պրոֆիլը հաքերներից

Քանի որ ադրբեջանական հաքերները թարազուից ընկել են ու հերթով կոտրում են հայկական Ֆեյսբուքյան պրոֆիլներ, կարճ գրեմ, թե ոնց չհայտնվել վատ վիճակում․

ա․ Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարղ է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։
Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

բ․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք եւս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings>>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։

4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաջին։ Դա արվում է վերեւի աջ անկյունից ֊ settings֊ից։ Կամ, ավելի հեշտ՝ սեխմում եք այս հղումը

Միացնում ենք Login notifications - սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչոր մեկը ուրիշսրքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե email։ Հաշվի առեք, որ sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

Հիմա ամենակարեւորը․ դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաեւ մուտքագրեք հատուկ կոդ։

Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա միացնում եք Gode Generator, եւ հավելվածը ինքը կես րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

Կա նաեւ սրա sms-ով տարբերակը, բայց սա միշտ չէ նորմալ աշխատում, բացի դրանից արդեն կան սրա հաք անելու օրինակներ։
Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes եւ ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ Սա պետք կգա, եթե հանկարծ հեռախոսը վարի գնաց։ Եթե ծանոթ եւ վստահելի սարք է, կարող եք նշել, որ էլ չհարցնի։

Հասկանալլի է, որ այս ամենը պետք է միասին անել։ Առանձին֊առանձին լրիվ ուրիշ էֆեկտ կտա, եւ կարող է չապահովել լավ անվտանգությունը։

Իսկ եթե ձեզ արդեն կոտրել են, եւ այս ամենը չի հասցրել օգնել, այցելեք այս հղումը եւ հետեւեք քայլերին։ Մինչ այդ համակարգիչը հակավիրուսով սկան արեք, եթե ձեր բախտը չի բերել եւ դուք Windows եք օգտագործում :)

Սամվել Մարտիրոսյան


դիտվել է 1519 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 30-րդ և 31-րդ մասերը (Տեսանյութ)

Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության արարողության Ժամանակ...

«Պապայի աղջիկները» 28-րդ և 29-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ