Երևան
26 / Մայիս / 2017

Փարիզի քաղաքապետը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այսօր այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ծաղիկներ դրեց զոհերի հիշատակին, այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի հարևանությամբ գտնվող պուրակում խորհրդանշական ծառ տնկեց: Նշենք, որ նա պաշտոնական այցով Երևան է ժամանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով:

Անն Իդալգոյին ուղեկցում էին Փարիզի քաղաքային խորհրդում ներկայացված բոլոր քաղաքական ուղղությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը, Երևանի փոխքաղաքապետ Կամո արեյանը, Ֆրանսիայի դեսպանը Հայաստանում, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, և քաղաքապետարանի ավագանու անդամներ:

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ տպավորությունը շատ խորն է, երկրորդ անգամ է այցելում Ցեղասպանության հուշահամալիր, այս անգամ՝ Փարիզի քաղաքային խորհրդի ավագանու ուղեկցությամբ

Նա հիշեցրեց, որ անցած տարի Փարիզի քաղաքապետարանում բավականին հետաքրքիր ցուցադրությամբ փորձել են իրենց լուման դնել այս ընդհանուր գործին: «2015 թ ցուցադրությունը մեծ հաջողություն ունեցավ և այն խարսխված է մնացել փարիզցիների հիշողության մեջ »,- ասաց նա և նշեց, որ 2018 թվականին ցուցադրություն կազմակերպելու մի նոր առաջարկ են ստացել, որի շեշտադրումն է՝ սպորտ մարզաշխարհ և Հայաստան:

«Հայոց ցեղասպանության պատմությունը հուզումնալից լինելով հանդերձ շատ սրտամոտ է Ֆրանսիային. Ֆրանսիայի մայրաքաղաքին և ընդհանրապես Ֆրանսիայի ժողովրդին, քանի որ այնտեղ կա շատ կարևոր գործոն՝ հայ համայնքը, որի դերակատարությունը կարևորում ենք մենք»,-ասաց նա և նշեց, որ հենց Հայոց ցեղասպանությունը ինչ-որ տեղ հիմք ծառայեց նաև, որ հետագայում նման ոճիրներ տեղի ունենան:

Նա նաև գրառում արեց Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և նշեց, որ հիմնական ուղերձն է ընդունել ճանաչել ճշմարտությունը, ինչը մարդ արարածին հնարավորություն կտա ավելի զարգանալ, բարգավաճել: «Այլ կերպ ասած սա կոչ էր, որ ամբողջ աշխարհն ընդունի ճշմարտությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,-հավելեց նա:


դիտվել է 213 անգամ

Տիտանիկ. մեզ 100 տարի խաբել են (video)

Լուսանկարներ, որոնք ոչ ոք չի կարող հասկանալ և բացատրել (video)

10 բան աղջիկների մոտ, որոնք խելքահան են անում տղամարդկանց (video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ