Երևան
29 / Հունիս / 2017

Զոհված զինվորի հորը խաբել, բարեգործության անվան տակ գումար է կորզել ու անհետացել

Մի քանի օր է, ինչ լուրեր են պտտվում, որ ինչ- որ երիտասարդ բարեգործության նպատակով այցելում է մարդկանց տներ, մարդկանցից տվյալներ վերցնում, ապա օգնելու համար ապրանք առաջարկում՝ նախօրոք վերցնելով ճանապարհածախսը: Մեր տեղեկություններով՝ այդ երիտասարդի սարքած թակարդը ընկել է նաեւ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ Զավեն Սարգսյանը, ով ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված զինծառայող Նորիկ Սարգսյանի հայրն է: Կապ հաստատեցինք Զավեն Սարգսյանի հետ, ով մեզ պատմեց, որ սեպտեմբեր ամսին մի երտասարդ այցելել է իրենց տուն օգնելու նպատակով, սակայն խաբել ու իրենից 60 հազար դրամ գումար է վերցրել եւ մինչ այսօր որեւէ տեղեկություն չունի այդ երիտասարդի մասին. «Մի հատ ջահել տղա էր, դոշին մի հատ բիռկա, վրան Մասիս սարն էր եւ խաչ նկարած: Ինձ դպրոց կանչեցին, 4 հատ դասարան ցույց տվեցին, ասացին՝ մեկը ընտրի, մենք Նորիկի անունով սենյակը կկահավորենք: Հետո առաջարկեց մեր տուն գնալ, գնացինք տուն, գոմը նայեց, ասավ գումար դուրս կգրեմ գոմի համար, մատերյալ կառնես, կսարքես»:

Զավենը պատմում էր, որ գյուղ էր եկել տաքսիով, տաքսու վարորդն էլ մոտակա համայնքից է եղել. «Ինձ ասաց, որ բարեգործական կազմակերպություն ա, եւ ուզում են մի քանի անասուն տան, եթե անասունները առնեն, մեր մոտի գյուղերից անասունների կփոխադրեն անվճար, եթե ուրիշ մարզից բերեն, ես պետք է վճարեմ այդ փոխադրման համար: Ասաց՝ մոտակայքում չկան անասուններ, անասունները պետք է Աբովյան քաղաքից բերեն, եւ դրա համար ես պետք է ճանապարհածախս տայի 60 հազար դրամ: Պայմանվորվեցինք՝ հավատալով իրենց, հորեղբորս տղային վերցրեցի եւ տաքսու հետեւից գնացինք Աբովյան: Հասանք մի ռեստորանի, էդ տղան տաքու միջից իջավ, մոտեցավ ինձ, ասավ՝ 60 հազար դրամը տուր ինձ, ես գնամ ձեւակերպումն անեմ, դուք էլ տասքու հետեւից գնացեք, ես տեղը բացատրել եմ տաքսու վարորդին, թե որտեղ է անասուններով բարձած մեքենան: Տաքու հետեւից գնացինք էնտեղ, որտեղ ասել էր, հարցուփորձ արեցինք, ասացին, որ ստեղ ոչ մի անասուն, առավել եւս անասունով բարձած մեքենա չկա: Հետ եկանք էդ մարդու էլ չճարեցինք, էդպես ինձանից 60 հազար դրամ տարավ: Դիմեցի մեր մոտի ոստիկանություն, ինձ ասացին, որ պետք է Աբովյանի ոստիկանություն դիմեմ, քանի որ ես գումար էնտեղ եմ տվել էդ մարդուն»,-ասաց Զավեն Սարգսյանը: 

Զրուցեցինք նաեւ Երանոսի դպրոցի տնօրեն Գառնիկ Ղազարյան հետ. «Դպրոց եկավ մի երիտասարդ ասաց, որ ուզում է զոհվածի զինծառայողի սենյակը կահավորել, որ գույքի հետ կապված մեքենայի փոխադրումը ես պետք է անեմ, համաձայնվեցի, ասացի՝ կանեմ, որ դուք այդպիսի մարդասիրական քայլ են անում ես էլ դա կանեմ: Հետո գնացին էլ չեկան»: Երիտասարդը դպրոցի տնօրենին ներկայացել էր Կարեն անունով եւ նշել է, որ իրենց գրասենյակը Երեւանում է, Արաբկիրում, նախկին կույրերի շենքում: Սակայն դպրոցի տնօրեն Գառնիկ Ղազարյանը մեզ ասաց, որ հետաքրքվել է եւ նման կազմակերպություն չի եղել. «Անգամ հեռախոսահամար թողեց, զանգեցինք անհասանելի էր, շատ գրագետ էր մեր հետ խոսում մոտ 35-40 տարեկան, բարձրահասակ, նիհար տղամարդ էր»:

Մեզ պարզ դարձավ, որ այդ երիտասարդը, ով ներկայացել էր Կարեն անունով, այցելել է նաեւ Զոլաքար համայնքում գնտվող դպրոցներ, որտեղ ապրիլյան պատերազմում երկու զիվորներ էին զոհվել: Խոսել էր դպրոցների տնօրենների հետ, եւ նրանց նույնպես խոստացել է զոհված զինվորների սենյակները կահավորել, անգամ մեկ հասցե է տվել Զոլաքարի դպրոցներից մեկի տնօրենին, որ Երեւան գա ու գույքը տեղափոխի, սակայն դպրոցի տնօրենը հասել է Երեւան եւ նշված հասցեում նման կազմակերպություն չէր գտել:

Հ.Գ. Չի բացառվում, որ այս երիտասարդից շատերն են տուժել, մնում է իրավապահները պարզեն, թե ով իրականում այս ստոր խաբեբան, ով բարեգործության անվան տակ մարդկանցից գումար է կորզել:

Գրում է՝ hraparak.am-ը


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 1170 անգամ

Տապասիայի հերթական «գժական» պարը Սպիտակցի Հայկոյի «Ալլա յար» երգի տակ

Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (Video)

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ