Երևան
25 / Հունիս / 2017

Բջջային հեռախոսը 60 տարեկան է

Ուղիղ 60 տարի առաջ` 1956 թվականին, շվեդական Ericsson ընկերությունը ներկայացրել է աշխարհի առաջին բջջային հեռախոսը:

Ինչպես նշում է ntv.ru-ն, ընկերության «առաջնեկը» բավականին ծանրաքաշ է եղել` 40 կիլոգրամ: Մեկ տարի անց սովետական ինժեներ Լեոնիդ Կուպրիյանովիչը զգալիորեն բարելավել է բջջայինի պայմանները. իրոք հնարավոր դարձավ վերցնել այն դուրս, սակայն այն ժամանակ հայտնագործությունը ոչ մեկին պետք չէր:

Կայքը գրում է, որ բջջայինի պաշտոնապես հաստատված «հայր» է համարվում ինժեներ Մարտին Կուպերը, որն աշխատելիս է եղել Motorola ընկերությունում: 1973 թվականին Կուպերի հեղինակած բջջային հեռախոսը, որը հասնում էր մարզասարքի չափերի, դուրս է բերվել շուկա, այնուհետև ֆիզիկոս Ժորես Ալֆյորովի` կիսահաղորդչային հետերոկառուցվածքների զարգացման շնորհիվ, բջջային հեռախոսները «խելոքացել» են` ճանապարհ բացելով ժամանակակից սմարթֆոնների համար:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 562 անգամ

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ