Երևան
24 / Հունվար / 2017

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործունեությունը

Հոկտեմբերի 31-ին «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Խորհրդի նախագահ, բարերար Վիտալի Գրիգորյանցը նպատակային հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր տեսակի ծրագրեր իրականացնելու հետագա ընթացքը և դրանց իրականացմանն առնչվող հարցերը: Ավելին, Բանկի հիմնադիրը Բակո Սահակյանին է ներկայացրել իր կողմից վերջերս ստեղծված ՙՎիտալի Գրիգորյանց՚ բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որը նպատակ ունի ավելի կազմակերպված ձևով ի կատար ածել մի շարք ընթացիկ և հեռանկարային բարեգործական ծրագրեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վիտալի Գրիգորյանցի դերը Արցախի պետականաշինության գործում, ինչպես նաև երախտագիտություն է հայտնել բարերարին նախաձեռնության իրականացման համար
Արցախում գտնվելու ընթացքում Վիտալի Գրիգորյանցը մասնակցել է աջակցությամբ զոհված ազատամարտիկների ընտանիքների, Պաշտպանության բանակի զինծառայողների ու պահեստազորի անձնակազմի համար մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվելիք բազմաբնակարանային շենքի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը:

Նշենք, որ ընդհանուր 7,100 ք.մ. շինարարական տարածք ունեցող, 108 բնակարանի համար նախատեսված 1 ստորգետնյա և 9 վերգետնյա հարկերով շենքի կառուցման ծրագրի նախնական արժեքը կազմում է 7 մլն ԱՄՆ դոլար:
ԼՂՀ նախագահն իր շնորհակալությունն է հայտնել Վիտալի Գրիգորյանցին, նշելով, որ բարձր է գնահատում նրա հայրենանվեր գործունեությունը, հատկապես՝ Արցախին մշտապես սատարելու պատրաստակամությունը:
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ մարդասիրական և ազգանվեր գործունեությունը միտված է որևէ կերպ բարելավելու հայի կյանքի որակը՝ փորձելով նպաստել սոցիալական խնդիրների լուծմանն ու տնտեսության զարգացմանը:

loading...

Երկինքն է արտասվում, երբ արտասվում ես դու. հարսանյաց արարողության ժամանակ եղբայրները նվիրում են իրեն...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...