Երևան
24 / Փետրվար / 2017

Yelaket.am-ը «Armenia Wine» գինու գործարանում (լուսանկարներ)

Վերջերս տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի նորաձևության  հերթական ցուցադրությունը «Armenia Wine» գինու գործարանի մառանում` «Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական հագուստ և ըմպում հայկական գինի» խորագրով: Այն միտված էր խրախուսելու հայկական բրենդերը: Ցուցադրության թեմատիկան առավել ընդգծում էր նպատակային ընտրված վայրը: Այստեղ ներկա էին նորաձևության ոլորտի ներկայացուցիչներ և տարբեր լրատվամիջոցներ:

Yelaket.am-ը զրուցեց «Armenia Wine» ընկերության տնօրեն Վահագն Մկրտչյանի հետ: Վերջինս խոսեց գործարանի ձեռքբերումների, ինչպես նաև նոր անելիքների մասին, որոնք կնպաստեն ապրանքանիշի առավել տարածմանն ու ճանաչմանն աշխարհում, իսկ Հայաստանը աշխարհին կներկայանա որպես գինեգործության հնագույն երկիր: 

««Armenia Wine» ընկերությունը հիմնադրվել է 2008 թվականին: Այն հանդիսանում է Հայաստանի գինու արտահանման ամենախոշոր ընկերությունը: Հայաստանից գինիների 55,6%-ը արտահանում է հենց մեր ընկերությունը աշխարհի տարբեր երկրներ: Մեր երկրի համար գինեգործությունն այսօր բավական հետաքրքիր զարթոնք է ապրում:

Կարծում եմ՝ Հայաստանի համար գինու տուրիզմը նույնպես ունի մեծ հեռանկար, մանավանդ, որ ունենք այնպիսի մի ժառանգություն, ինչպիսին Հայաստանի գինեգործության մշակույթն է: Այն ունի 6000 տարվա պատմություն, սակայն այսօր մենք, ցավոք սրտի, բավարար կերպով չենք օգտագործում մշակութային այդ հարստությունը, մինչդեռ արտադրությունում անհրաժեշտ է այդպիսի ներուժ, որը մեծ խթան կհանդիսանա: Քանի որ գինու շուկան շատ հագեցած է աշխարհում, մենք պետք է մեր ուրույն խոսքն ունենանք այս ոլորտում»:

Խոսելով Հայաստանում տուրիզմի զարգացմանը նպաստելու նախադրյալների մասին՝ Վահագն Մկրտչյանն ամփոփեց.

«Այսօր մեր նպատակներից մեկն է զարգացնել գինու տուրիզմը Հայաստանում, և այդ նպատակով Armenia Wine-ը նախաձեռնել է շատ շուտով մեր երկրում բացել գինու պատմության թանգարան, որտեղ մենք ցույց կտանք մեր պատմությունն ու հարստությունը: Եվ եթե, օրինակ, Ֆրանսիայի Բորդո քաղաքը, որն աշխարհին հայտնի է որպես գինու հայրենիք, ունի 600 տարվա պատմություն, ապա մենք այս ոլորտում ունենք 6000 տարվա պատմություն, սակայն այն նպատակային չենք օգտագործում:

Մենք այսօր ունենք տուրիզմի դեպարտամենտ, կազմակերպում ենք Wine–tour-եր, որի ընթացքում տուրիստական զբոսաշրջային խմբերը, այցելում են գործարան, ծանոթանում են ժամանակակից գործարանի ամբողջ արտադրական համալիրին, ունենում ենք համտեսներ, սովորում են՝ ինչպես պիտի գինիները համտեսել, որ գինին ինչով, այսինքն՝ գինու օգտագործման մշակույթին են ծանոթանում՝ միաժամանակ տեղեկանալով, թե ինչպիսին էր գինեգործությունը մեր երկրում 6000 տարի առաջ»:

Զրուցեց Անուշ Զոհրաբյանը


դիտվել է 1148 անգամ

Այս թեմայով

loading...

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ