Երևան
29 / Ապրիլ / 2017

ՀՀԿ-ն Վանաձորում որևէ շանս չունի քաղաքապետ ունենալու. Էդմոն Մարուքյան

Վանաձորի քաղաքապետարանի 2-րդ արտահերթ նիստում որևէ զարմանալի բան չի եղել, եղել է այն, ինչ պետք է լիներ: Բոյկոտով Վանաձորի ավագանու 3 քաղաքական ուժերն ընդամենն ասում են, որ եթե ՀՀԿ-ն մանդատագողության ու զանազան ճնշումների արդյունքում լուծել է մեկանգամյա» հարց` օրվա խնդիր, հիմա թող բարի լինեն տակից դուրս գան»:

Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը` պատասխանելով հարցին, թե, եթե այսպես շարունակվի, Վանաձորում պետք է նոր ընտրություն անցկացվի՞, իսկ ավելի կոնկրետ` «Լուսավոր Հայաստանը» Վանաձորի նոր ընտրությո՞ւն է ուզում:

«Թող կանչեն իրենց մարդկանց` քվորում ապահովեն»,- ասաց Էդմոն Մարուքյանը և նշեց, որ ՀՀԿ-ն որևէ շանս չունի Վանաձորում քաղաքապետ ունենալու:

Հիշեցնենք, որ չնայած 3 քաղաքական ուժերի միջև` ԼՀ ցուցակը գլխավորող Քրիստ Մանարյանի օգտին քվեարկելու մասին Հուշագրին, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը ստացավ 19 ձայն և դարձավ Վանաձորի քաղաքապետ։ Սակայն ընդդիմությունը դրեց նիստերի բոյկոտի հարց` այդկերպ ստիպելով, որ պայմանավորվածությունը խախտած 4 անձինք բացահայտվեն մի կողմից, մյուս կողմից էլ նիստը չունենա քվորում: Եվ եթե հայտարարված բոյկոտից հետո ինչ–որ մեկը ներկայանար, ապա դրանով կընդուներ իր դավաճան լինելը:

«Այն խայտառակ ավագանու նիստից հետո, որը ուղիղ եթերով հեռարձակվում էր, և բոլորը տեսան` ինչ էր կատարվում, այս մանդատագողությունն արձանագրելուց հետո մենք հայտարարել ենք, որ բոյկոտելու ենք նիստերը` ցույց տալու համար, թե ովքեր են էն մարդիկ, որ խախտել են քաղաքական համաձայնությունը. ստորագրել են հուշագիր և խախտել են այն։ Մեր հայտարարությունից հետո ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» նույնպես հայտարարեցին, որ իրենք էլ են բոյկոտելու»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ինքը` Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի տապալված նիստից հետո ասել էր. «Եթե մարդիկ այսօր այստեղ չեն, դա իրենց խնդիրն է»։ Անդրադառնալով հարցին, թե որքա՞ն ժամանակ ընդդիմությունը կբոյկոտի, ասել էր. «Որքան Վանաձորը կդիմանա առանց բյուջեի, քաղաքի զարգացման քառամյա ծրագրի հաստատման ու ձնամաքրման աշխատանքների»:

Էդմոն Մարուքյանն ամփոփելով ասաց, որ այդպես էլ պետք է լիներ. «3 ուժերն իրենց սկզբունքային դիրքորոշումն են արտահայտում, ու պետք չէ իրենց մեղադրել, որ, ահա, դուք չեք թողնում, որ Վանաձորը զարգանա»:


դիտվել է 520 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ