Երևան
16 / Հունվար / 2017

Հռիփսիմե Մարգարյանն արժանացավ «Սոդրուժեստվո դեբյուտով» միջազգային մրցանակի (լուսանկարներ)

Ուսանողների հետ աշխատանքների գծով Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի խորհրդական, հանրապետության նախագահին առընթեր երիտասարդության հարցերով հանրային խորհրդի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը Ղրղզստանի մայրաքաղաքում պարգևատրվել է «Սոդրուժեստվո դեբյուտով» միջազգային մրցանակով:

Միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ից 28-ին Բիշքեկում: Ֆորումի թեման էր՝ «Անկախ պետությունների 25-ամյա համագործակցություն. հումանիտար համագործակցության հեռանկարները»:

Համաժողովին մասնակցում էին նշանավոր գործիչներ՝ գիտության, մշակույթի, կրթության բնագավառից, երիտասարդության ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ, նախարարություններ եւ գերատեսչություններ Ղազախստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Տաջիկստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից եւ Ադրբեջանից:

Հռիփսիմե Մարգարյանը «Սոդրուժեստվո դեբյուտով» միջազգային մրցանակի արժանացավ հանրապետությունում երիտասարդության մշակութային, սոցիալական, գիտական, կրթական, սպորտային ու բարեգործական միջոցառումների կազմակերպման համար, այդ թվում` «Վալս պոբեդի» միջազգային ակցիային ակտիվ մասնակցություն ունենալու համար: Ըստ հիմնադիրների, մրցանակը նվիրված է Հայրենական պատերազմի Մեծ հաղթանակի տարելիցին:

Մրցանակները տրվեցին մասնագետների, որոնց գործունեությունն ուղղված է պահպանելու Մեծ հաղթանակի ընդհանուր պատմական հիշողությունը ԱՊՀ պետությունների տարածքում: Ինչպես իր խոսքում նշեց Հռիփսիմե Մարգարյանը, Հայրենական Մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի պատմական հաղթանակը, անկասկած, հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության մեջ:

«Հաղթանակը մեր ժողովուրդների միջև եղբայրական բարեկամության արգասիքն էր, ուստի մեր ընդհանուր պարտքն է հիշել եւ փոխանցել սերունդներին հաղթանակի հիշողությունները, ընդդեմ բռնության եւ բարբարոսության` անմարդկային գաղափարախոսության, մեր հաղթանակի արդարացիության, խաղաղասիրության, ազատության եւ մարդասիրության մասին պատմությունը»:

Yelaket.am-ի հետ զրույցում Հռիփսիմե Մարգարյանը մեծ հպարտությամբ խոսեց մրցանակի մասին` նշելով, որ այն չափազանց պարտավորեցնող է.

«Գնացել էի Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկ՝ ստանալու այս կարևոր մրցանակը և մասնակցելու ֆորումին: Ծրագրի տևողությունը 25-ից 29-նն էր, բայց ես ստիպված էի ներկա լինել միայն ամսի 27-ին, քանի որ 2 ամսական փոքրիկս սպասում էր ինձ Երևանում: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը ու իմ սիրելի Հայ - ռուսական համալսարանն այսքան կարևոր մրցույթում: Ֆորումի ձեռքբերումներից էր նաև ծանոթությունը մեր հիանալի հայ պատվիրակության հետ»:

Նշենք, որ «Սոդրուժեստվո դեբյուտով» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր տարի երիտասարդ մասնագետների (մինչեւ 35 տարեկան):

Տարիներ շարունակ այս մրցանակը ստացել են բանաստեղծներ, բժիշկներ, ուսուցիչներ, գիտնականներ, հուշարձանների պատմության և մշակույթի պահպանության մասնագետներ, մարզիկներ եւ մարզիչներ, զբոսաշրջության կազմակերպիչներ:

loading...

Որտե՞ղ, ու՞մ հետ և ի՞նչ պայմաններում է ապրում Էդուարդ Շարմազանովը

Ինչպես են մեկնաբանում հանրապետականները Սերժ Սարգսյանի՝ Դեդ Հասանի հետ խնջույքի մասնակցության փաստը (...

Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անունով 40-մետրանոց նավ (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...