Երևան
27 / Հունիս / 2017

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Կապանում տեղի ունեցած ավազակային հարձակումից. 3 դիմակավորված ճիվաղ դաժան ծեծի են ենթարկում աշխատակցին

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է տեղի ունեցել նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում 3 ճիվաղների կողմից ավտոգազալցակայանում ավազակային հարձակումը։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության պետ Վահրամ Դաղունցի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որը զբաղվելու է նոյեմբերի 13-ին Կապան քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման գործով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 04։30-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ «փակ գանգուղեղային տրավմա, գլխուղեղի ցնցում, ծոծրակի շրջանում պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Կարեն Ալավերդյանի գլխավորությամբ։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն իր վիճակի չէ դեպքի մասին տեղեկություններ հայտնել։ Պարզվել է, որ նույն օրը 3 դիմակավորված ճիվաղներ ներխուժել են Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 14 հասցեում գործող «Պրոֆավտո» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայան և երկաթե ձողերով ծեծի են ենթարկել Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի 20Ա շենքի բնակիչ, 38-ամյա Մերուժան Ավանեսյանին, ով աշխատում է նշված ավտոգազալցակայանում՝ որպես լիցքավորող։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճիվաղների ձեռքից չեն կարողացել իրենց գործընկերոջը օգնել նույն ավտոգազալցակայանի հերթափոխի պետ, Կապան քաղաքի Ձորք թաղամասի բնակիչ, 27-ամյա Արթուր Հովակիմյանը, գազալցակայանի բանվոր, Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 40-ամյա Վարդան Սաֆարյանը և Կապան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչ, 67-ամյա Միշա Գրիգորյանը։

Իրենց սև գործը կատարելուց հետո ստահակները վիրավորին թողնելով անօգնական՝ դիմել են փախուստի։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 13-ին, ծայրահղ ծանր վիճակում գտնվող վիրավորը Կապանից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, և հիվանդին Կապանից Երևան տեղափոխելու ճանապարհածախսը հոգացել է ավտոգազալցակայանի տերը՝ Կարենը՝ վճարելով 200 հազար դրամ։ Իսկ հարազատների պատմելով՝ մինչև այս պահը Կապանի ոստիկանությունից ու քննչական բաժնից չեն հետաքրքրվել գործով։ 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 464 անգամ

Ինչ կա-չկա. ինչպես է Մենչը հայերեն սովորեցնում չինացի տաքսիստին

‹‹Հայաստան ջան››.Իվետա Մուկուչյանի` նոր տեսահոլովակը

Քաղաքը գնալով դատարկվում է և աղքատանում. Ռաֆայել Քոթանջյանը՝ Ռուբեն Գևորգյանցի վերջին հրաժեշտի արարո...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ