Երևան
25 / Ապրիլ / 2017

Սերը անչափահասների համար է...մեծերի մոտ դա արդեն ճակատագիր է...

Սերը անչափահասների համար է...մեծերի մոտ դա արդեն ճակատագիր է...

Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ Դովլաթովի ծնողները Բաշկիրիայի մայրաքաղաք էին էվակուացվել պատերազմի սկզբներին, որտեղ և 3 տարի բնակվել են ՆԳԺԿ-ի աշխատակիցներից մեկի տանը՝ Գոգոլի 56 հասցեում։

1944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, [8] որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը[9], Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշները։ Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Հետո հաջորդել են բանակային ծառայության 3 տարիները ներքին գործերի զորքերում, որտեղ նա Կոմիի Հանրապետության Չինյաորկ կոչվող ավանում տեղակայված ուղղիչ գաղութի պահակազորում էր։ Բրոդսկին իր հուշերում գրել է, որ Դովլաթովը բանակից վերադարձավ, ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմությունների փաթեթով և փոքր-ինչ զարմացած հայացքով։ Դովլաթովն ընդունվեց ԼՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, աշխատում էր նաև Լենինգրադի նավաշինական ինստիտուտի «За кадры верфям» պարբերականում, գրում էր պատմվածքներ։ Հրավիրվեց ժամանակի հայտնի ռուս գրողներ Մարամզինի, Եֆիմովի, Վախտինի և Գուբինի կողմից ստեղծված «Горожане»/Քաղաքացիներ/ գրական խումբ։ Աշխատել է խորհրդային շրջանի ռուս հայտնի գրող Վերա Պանովայի գրական քարտուղար։

Էստոնիայում ապրած տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1972 թ. սեպտեմբերից մինչև 1975 թ. մարտ ապրել է Էստոնիայում։ Տալին քաղաքի գրանցում ստանալու համար երկու ամիս աշխատել է կաթսայատանը հնոցապան, միաժամանակ հանդիսանում էր «Սովետսկայա Էստոնիա» թերթի արտահաստիքային թղթակից։ Հետագայում աշխատանքի ընդունվեց Էստոնական ծովային նավագնացության կողմից թողարկվող «Моряк Эстонии» շաբաթաթերթում՝ զբաղեցնելով պատասխանատու քարտուղարի պաշտոն։ Հանդիսանում էր «Вечерний Таллин» քաղաքային թերթի արտահաստիքային թղթակից։ 1972 թ. ամռանը ընդունվել է աշխատանքի «Սովետսկայա Էստոնիա» թերթի ինֆորմացիոն բաժնում։ Իր «Փոխզիջում» գրքում տեղ գտած պատմվածքներում Դովլաթովը պատմում է «Սովետսկայա Էստոնիա» թերթում որպես թղթակից աշխատած տարիների իր լրագրողական գործունեության մասին։ Պատմում է նաև թերթի խմբագրության և իր գործընկեր-լրագրողների աշխատանքի մասին։ Իսկ առաջին «Հինգ անկյուններ» ժողովածուն ոչնչացվեց Էէստի Ռաամատ հրատարակչությունում Էստոնական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի հրամանով։ Որոշ ժամանակ աշխատել է էքսկուրսավար Պսկովի մոտակայքում գտնվող Պուշկինյան արգելոցում։

1975 թ. վերադարձավ Լենինգրադ և աշխատեց «Костёр» ամսագրում։ Գրում էր արձակ։ Ամսագրերը մերժում էին նրա ստեղծագործությունները։ Արտադրական թեմայով «Հարցազրույց» պատմվածքը լույս է տեսել 1974 թ., «Юность» ամսագրում։ Դովլաթովը իր ստեղծագործությունները հրատարակում էր ոչ օրինական կերպով, ինչպես նաև տարագրության մեջ հրատարակվող «Континент», «Время и мы» ամսագրերում։ 1976 թ. հեռացվել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միությունից։


դիտվել է 162 անգամ

15 մլրդ դոլարի ներդրումը կմնա արդեն մյուս ընտրությանը (Տեսանյութ)

«Մեզ հանդիմանեց, շանթահարեց Հաց բերողը». այսօր Արթուր Սարգսյանի մահվան 40-րդ օրն է լրանում (տեսանյու...

Հազարավոր մարդիկ Թայմս Սքվերում հիշատակել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ