Երևան
19 / Հունվար / 2017

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Նոյեմբերի 19-20 «Մոշն Թայմ» գովազդային ընկերությունը կազմակերպել էր «Your Own Business» անունը կրող բիզնես դասընթաց բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են տիրապետել հաջող և արդյունավետ բիզնես վարելու գործիքներին ու հմտություններին: «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացվող դասընթացը վարում էին ‘’Your Business’’ նախագծի հիմնադիր Արսեն Շահինյանը և հատուկ հյուրն էր «Ayvazyan & Partners» ընկերության կառավարման փորձագետ, բիզնես թրեյներ Վահե Այվազյանը:
Թրեյնինգի ընթացքում բանախոսները ներկայացրեցին այն հիմնական նրբությունները, թե ինչպես պետք է ճիշտ հիմնել սեփական բիզնեսը, ինչպես հասնել հաջողությունների, ինչ գործիքակազմ կիրառել գործարար աշխարհում սեփական տեղն ամրապնդելու համար:
’’Your Business’’ նախագծի հիմնադիր Արսեն Շահինյանը ներկայացրեց գումար աշխատելու բոլորովին նոր մոտեցում, որն է` կարողանալ վաստակել՝ անկախ նրանից, թե երկրագնդի որ կետում եք Դուք գտնվում: Աշխարհում արդեն լայն կիրառում ունեցող օնլայն բիզնես վարելու մեթոդն այսօր կարելի է կիրառել և զարգացնել Հայաստանում: Մասնագետի կարծիքով կա վստահության խնդիր, ինչն աստիճանաբար պետք է հաղթահարել:
«Մոշն Թայմ» ընկերությունն առաջիկայում ևս պատրաստվում է հանդես գալ նման նախաձեռնություններով և ծրագրերով, որոնք կլինեն շարունակական:

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...