Երևան
28 / Ապրիլ / 2017

Սա պետք է իմանա յուրաքանչյուր մարդ. Ինչպե՞ս կանխատեսել սրտի կաթվածը՝ պատահելուց մեկ ամիս առաջ

Իսկ դուք գիտեի՞ք, որ վաղաժամ մահերի մեծ մասը սրտի կաթվածի հետևանք է։ Սթրեսային իրավիճակները և անառողջ սնունդը էլ ավելի են մեծացնում այս հիվանդության հավանականությունը։ Իհարկե, լավագույն տարբերակը առողջ ապրելակերպ վարելն է, սակայն կան նաև ախտանիշներ, որոնք արտահայտվում են կաթվածից մեկ ամիս առաջ, և որոնք նկատելու դեպքում դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի օգնությանը։

Հոգնածություն
Երբ մազանոթները և երակները նեղանում են, սիրտը շատ ավելի քիչ արյուն է ստանում, քան պետք է ստանար։ Այս պատճառով այն ավելի շատ է աշխատում, և դուք մշտապես հոգնածություն եք զգում։

Կարճ շնչառություն
Երբ սիրտը ավելի քիչ արյուն է ստանում, թոքերը նույնպես տուժում են՝ չկարողանալով բավականաչափ թթվածին ստանալ։ Այս երկու համակարգերը փոխկապակցված են։ Եթե դուք շնչառության հետ խնդիրներ ունեք, ապա հնարավորինս շուտ գնացեք բժշկի։

Թուլություն
Եթե դուք հանկարծակի թուլություն եք զգում, դա նշանակում է, որ ձեր երակները նեղացել են և չեն թողնում, որ արյունը բնականոն կերպով շրջանառվի։ Սա նույնպես կարող է փաստել մոտակա ժամանակներում սրտի կաթվածի մասին։

Գլխապտույտ և սառը քրտինք
Վատ շրջանառությունը նաև վատացնում է ուղեղի աշխատանքը, քանի որ այն չի սնուցվում։ Սա չափազանց վտանգավոր է առողջության համար և ոչ մի դեպքում չի կարելի անտեսել այս ախտանիշը։

Ճնշում կրծքավանդակի շրջանում
Եթե ձեզ սրտի կաթված է սպասվում, և դուք ունեցել եք այս ախտանիշներից որոշները, ապա ամենայն հավանականությամբ դուք տհաճություն եք զգում կրծքավանդակի շրջանում։ Այս անհարմարությունը կվերաճի ցավի և կուժեղանա մինչև կաթվածի պահը։

Գրիպի կամ մրսածության նշաններ
Եթե դուք ունեք վերոնշյալ սիմպտոմներից թեկուզ մեկը և դա ուղեկցվում է գրիպի կամ մրսածության նշաններով, ապա անհապաղ դիմեք բժշկի, քանի որ դա նույնպես փաստում է սրտի կաթվածի մասին։
Սիմպտոմներից ցանկացածի դեպքում, եթե այն մշտական բնույթ է կրում, անհապաղ դիմեք բժշկի խորհրդատվությանը և միշտ հիշեք, որ սրտի կաթվածի դեմ պայքարելու լավագույն միջոցը դա կանխելն է։


դիտվել է 1112 անգամ

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ