Երևան
16 / Հունվար / 2017

Զինվորները վիճաբանել են ու նրանցից մեկը կրակել է մյուսի գլխին

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, կասկածյալը ձերբակալվել է։ ՔԿ-ից հայտնում են, որ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու վերաբերյալ ահազանգն ստացվել է նոյեմբերի 22-ին։ Նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննությամբ պարզվել է, որ մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքայիններ Ա.Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը որպես դիտորդներ հերթապահել են միևնույն հերթափոխում: Նախնական տվյալներով՝ շարքային զինծառայողների միջև առաջացել է վիճաբանություն՝ Ա.Բալեյանի` դիտակետում քնելու պատճառով, որի ժամանակ հնչել են փոխադարձ հայհոյանքներ, ապա նաև՝ կրակոց արձակվել Ա.Բալեյանի ուղղությամբ, որը դիպել է զինծառայողի գլխին: Տեսնելով, որ Ա.Բալեյանը արնահոսում է՝ Ա.Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ: Ա.Ներսեսյանը ձերբակալվել է: ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով 

 

loading...

Որտե՞ղ, ու՞մ հետ և ի՞նչ պայմաններում է ապրում Էդուարդ Շարմազանովը

Ինչպես են մեկնաբանում հանրապետականները Սերժ Սարգսյանի՝ Դեդ Հասանի հետ խնջույքի մասնակցության փաստը (...

Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անունով 40-մետրանոց նավ (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...