Երևան
24 / Հունվար / 2017

Որո՞նք են վահանաձև գեղձի հիմնական գործառույթներն ու հիվանդությունները

Ո՞ր սննդամթերքներն են օգտակար վահանաձև գեղձի համար։

Բնակչության շրջանում ավելի ու ավելի հաճախ են հանդիպում խնդիրներ՝ կապված վահանաձև գեղձի հիվանդությունների հետ։ Մեր մոլորակի յուրաքանչյուր 3-րդ բնակիչ ունի վահանաձև գեղձի գործառույթի որևէ շեղում։ Այդ պատճառով այս գեղձի մասին հոգ տանելը առաջնային խնդիր է բոլորիս համար։ Հաճախ մենք չենք կարևորում մեր օրգանիզմում կատարվող որոշակի փոփոխություններ, սակայն դրանք անմիջական կապ են ունենում այդ գեղձի գործունեության հետ։ Երբեմն բավական է փոխել սննդակարգը՝ դրա աշխատանքը բարելավելու և առաջացող շեղումները կանխարգելելու համար։ Այսպիսով, ո՞ր սննդամթերքներն են օգտակար վահանաձև գեղձի համար։

Ինչի՞ համար է պատասխանատու վահանաձև գեղձը և որո՞նք են դրա հիմնական հիվանդությունները

Վահանաձև գեղձն արտադրում է երեք հորմոն, որոնք կարգավորում են.

· ճիշտ նյութափոխանակությունը, համապատասխանաբար կարգավորում են մեր քաշը,

· ոսկրային հյուսվածքների ձևավորումը, կարգավորում են դրանց ամրությունը,

· մազերի և մաշկի վիճակը,

· դաշտանային ցիկլի հաճախականությունը,

· մարմնի ջերմաստիճանը,

· առողջ և խորը քունը,

· ժառանգություն ունենալու հնարավորությունը,

· լիբիդոն

· տրամադրությունն ու էներգիան և այլն։

Սա նշանակում է, որ մեր օրգանիզմի բոլոր համակարգերը կապված են այս օրգանի հետ, և դրա աշխատանքի խափանման դեպքում կարող է տուժել դրանցից յուրաքանչյուրը։

Վահանաձև գեղձի հինմական հիվանդություններն են.

· Վահանաձև գեղձի արտադրած հորմոնների մակարդակի իջեցման դեպքում առաջանում է հիպոթիրեոզ, որի ժամանակ հիվանդը զգում է ճնշվածություն, մշտական հոգնածության և օրգանիզմի հյուծվածության զգացում, վատանում է մաշկի և մազերի որակը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, կարող են սառչել վերջույթները։

· Հորմոնների մակարդակի բարձրացման դեպքում կարող է առաջանալ թիրեոտոքսիկոզ։ Այս հիվանդությամբ տառապող մարդիկ դառնում են դյուրագրգիռ, նիհարում են, ունենում են ջերմության զգացողություն, ուժեղ քրտնարտադրություն, խանգարվում է քունը, կարող է բարձրանալ մարմնի ընդհանուր ջերմաստիճանը։

· Զոբի մեծացումը հիվանդություն է կապված վահանաձև գեղձի չասփերի մեծացման հետ։

Վահանաձև գեղձի ճիշտ աշխատանքի համար օգտակար սննդամթերքները

Այս կենսական կարևորություն ունեցող օրգանի առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ է կարգավորել սննդակարգը՝ ամենօրյա ճաշացանկում ներառելով հետևյալը.

· Յոդ պարունակող սննդամթերք. ամենահայտնիներից մեկը, իհարկե, լամինարիան է, որը յոդի պարունակությամբ առաջինն է։ Սակայն այս տարրի բավարար քանակություն պարունակում են նաև թրթնջուկը, սպանախը, խուրման, լոլիկը, թուզը և նեխուրը։

· Բացի այդ, վահանաձև գեղձն ունի նաև սելենի կարիք, որը պատասխանատու է անհրաժեշտ հորմոնների սինթեզի համար։ Սելենով հարուստ են ընկուզեղենը, բրինձը, լոբազգիները, ութոտնուկի միսը, բրոկկոլին, գարու վարսակաձավարը, ձուն և տավարի լյարդը։

· Վահանաձև գեղձի երիտասարդացման համար օրգանիզմին անհրաժեշտ են հակաօքսիդանտներ, որոնք մեծ քանակությամբ պարունակվում են հատապտուղներում (հապալաս, մոշ, լոռամիրգ, ելակ, գետնամորի)։ Բացի այդ, հակաօքսիդանտների շարքին են դասվում նաև կանաչ թեյը, ցիտրուսային մրգերը, սոխն ու սխտորը։

· Բուսական սննդամթերքները (կանաչ աղցանները, թարմ բանջարեղենն ու մրգերը) հարուստ են մանգանով, որը շատ կարևոր է էնդոկրին համակարգի հիվանդությունների կանխարգելման ու նյութափոխանակության բարելավման համար։ Մանգանով հարուստ են նաև թեյը, մեղրը, շագանակն ու ալյուրը։

· Նյարդային և իմունային համակարգերի համար շատ կարևոր է վիտամին В12, որով հարուստ են բոլոր տեսակի ծովային ձկները, ծովամթերքն ու սպիտակաձավարը։

· Բացի այդ, հավասարակշռված նյարդային համակարգի համար անհրաժեշտ է պղինձ։ Պղինձ պարունակող սննդամթերքներից են լոբազգիները, մակարոնեղենը, ընկուզեղենը, լյարդը, ծովային ձկները։

· Վահանաձև գեղձի համար շատ կարևոր է նաև վիտամին E-ն, որը խթանում և կարգավորում է էնդոկրին համակարգի գործառույթները։ Վիտամին Е-ով հարուստ են չիչխանը, սալորաչիրը, ծիրանաչիրը, բռնչին (калина) և այլն։ Այն օգնում է օրգանիզմին յուրացնել յոդը, լավ ազդեցություն է ունենում սրտանոթային համակարգի վրա։

Այս ամենից կարելի է ենթադրել, որ վահանաձև գեղձը չի կարող ճիշտ գործել առանց համապատասխան սննդակարգի։ Վերանայեք ձեր սննդակարգը. հնարավոր է այն աղքատ է և չի սնուցում մեր օրգանիզմն անհրաժեշտ վիտամիններնով ու տարրերով։ Լուրջ պաթոլոգիաների դեպքում էնդոկրինոլոգը կարող է նաև նշանակել վիտամիններ ու հանքանյութեր դեղորայքի տեսքով՝ վահանաձև գեղձի աշխատանքը խթանելու նպատակով։

loading...

Երկինքն է արտասվում, երբ արտասվում ես դու. հարսանյաց արարողության ժամանակ եղբայրները նվիրում են իրեն...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...