Երևան
17 / Հունվար / 2017

Այն նպատակ ունի նպաստելու մեր ուսանողների ավելի զորեղ, խելոք, զարգացած, մշակութային, ինտելեկտուալ, ավելի դեպի ապագան միտված լինելուն

Նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ միջբուհական մարզամշակութային և ինտելեկտուալ Ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությունը: Ունիվերսիադան կազմակերվում է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից: Այս տարի մասնակցում են 16 համալսարան, որոնց կազմում են Արցախի պետական համալսարանը, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Վանաձորի պետական համալսարանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ . Սարգսյանի անվան ռազմական համալսարանը և ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանը:

Ունիվերսիադան տևելու է մինչև դեկտեմբերի 22-ը, առավելագույն միավորներ հավաքած ԲՈՒՀ-ը կճանաչվի լավագույնը:


Արարողության բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը.

«Ողջունում եմ բոլոր ուսանողներին, ովքեր այսօր հանդես են գալիս մեկ կամրջի տակ: Ուսանողների այս միասնությունը երևի առաջին և հիմնական խնդիրն էր, որ մենք փորձեցինք լուծել՝ կազմակերպելով այս ունիվերսիադան:Շնորհակալ ենք պաշտպանության նախարարին մեզ աջակցելու համար, ինչպես նաև բոլոր այն համալսարաններին և նրա ուսանողներին, որոնք շատ արագ արձագանքեցին մեր նախաձեռնությանը և ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին:

Մենք արդեն երրորդ անգամ ենք ազդարարում ունիվերսիադայի սկիզբը: Այն նպատակ ունի նպաստելու մեր ուսանողների ավելի զորեղ, խելոք, զարգացած, մշակութային, ինտելեկտուալ, ավելի դեպի ապագան միտված լինելուն: Բոլորին ցանկանում եմ մեծ հաջողություն և բարի երթ դեպի մեր երրորդ ունիվերսիադա»:

loading...

Որտե՞ղ, ու՞մ հետ և ի՞նչ պայմաններում է ապրում Էդուարդ Շարմազանովը

Ինչպես են մեկնաբանում հանրապետականները Սերժ Սարգսյանի՝ Դեդ Հասանի հետ խնջույքի մասնակցության փաստը (...

Վանա լճի հատակին հայտնաբերվել է «Աղթամար» անունով 40-մետրանոց նավ (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...