Երևան
28 / Ապրիլ / 2017

Կին, ով կարդում է. Արփինե Հովհաննիսյան

Wnews.am-ը գրում է.
Երբ ամիսներ առաջ մտածում էի «Կին, ով կարդում է» խորագրի մասին ու գրում էի հարցերը, չգիտես ինչու, պատկերացնում էի, որ դրանց պատասխանելու է Արփինե Հովհաննիսյանը: Նա, թերևս , ամենաշատն է համապատասխանում ժամանակակից կնոջ իդելական կերպարին՝ ինքնավստահ, խելացի, նպատակասլաց միևնույն ժամանակ՝ կանացի, գեղեցիկ, ոճային: Արփինեն իսկական մոտիվացիա է ժամանակակից աղջիկների համար:
Wnews.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը, որի շրջանակում հայտնի կանանց հետ զրուցում ենք բացառապես գրքերի մասին։ Այս անգամ մեր զրուցակիցը ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն է: Նա, չնայած, գերհագեցած աշխատանքային օրակարգին, միշտ ժամանակ է գտնում գիրք կարդալու համար:
-Հիշո՞ւմ էք Ձեր առաջին գիրքը, ի՞նչ տպավորություն այն թողեց։
-Թերևս կդժվարանամ շատ հստակ հիշել առաջին կարդացածս գիրքը, քանի որ դրանք հեքիաթներ էին, եթե մի կողմ թողնեմ հեքիաթները և չփորձեմ դրանք մտաբերել, ապա ինձ համար փոքր տարիքում շատ տպավորիչ էին «Փոքրիկ Իշխանը» և «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները» Կունի հեղինակությամբ, որտեղ ներկայացվում էր աստվածների, ինչպես նաև գիգանտների ու տիտանների դեմ նրանց մղած պայքարը։ Գրքում խոսվում էր հավիտենական քաոսի, դրա մեջ ամփոփված աշխարհի և նույն քաոսից առաջացած աստվածների մասին, որն էլ այդ տարիքում չափազանց հետաքրքիր և տպավորիչ էր։
– Տարիքի ընթացքում ինչպե՞ս են փոխվել գիրք կարդալու ժանրային նախասիրությունները:
– Առհասարակ կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով։ Ինչպես բոլորը ես էլ հետաքրքիր գրքեր եմ նախընտրում, ժամանակին հակված էի ընթերցելու պատմական գրքեր , բայց հիմա ավելի շատ անցում եմ կատարել փաստավավերագրական գրքեր ընթերցելուն։ Վերջերս շատ տպավորվել եմ Խալեդ Հոսսեինիի գրքերի շարքից, որը նկարագրում էր աֆղանական պատերազմի ժամանակահատվածում բնակչության վիճակը։
– Հեղինակներ, որոնց գրքերը հետևողական , իրար հաջորդելով կարդացել էք։
– Տարբեր առիթներով նշել եմ, որ կար ժամանակահատված, երբ ես ամեն օր Բալզակ էի ընթերցում,անխտիր բոլոր գրքերն ու բոլոր հատորներն այն լեզվով , որով հնարավոր էր այդ ժամանակ ձեռք բերել. կլիներ հայերեն , ռուսերեն , թե անգլերեն։ Հեղինակն ինձ համար անչափ հետաքրքիր էր։ Պատանեկան տարիքում նույնը կարող եմ ասել Ալեքսանդր Դյումայի և Թեոդոր Դրայզերի հեղինակած գրքերի մասին, որոնք ևս մեծ հետաքրքրությամբ էի ընթերցում։
–Գրքեր, որոնք կիսատ եք թողել և ո՞րն է պատճառը։
– Ինչպես արդեն նկատեցիք, ես անսպառ հիացմունքով և հետաքրքրությամբ էի ընթերցում Բալզակի ստեղծագործությունները, սակայն չկարողացա ավարտին հասցնել և կիսատ թողեցի Անդրե Մորուայի «Պրոմեթևս կամ Բալզակի կյանքը» ստեղծագործությունը,որն ինձ համար շատ հետաքրքիր բացահայտում էր։ Թերևս պատճառն այն էր, որ ինձ չէր բավարարում այն հեղինակի կյանքի նկարագրությունը, որին ես փորձել էի բացահայտել իր գրած ստեղծագործությունների միջոցով։
-Գրքի հերոսուհիներ, կերպարներ , որոնց մեջ ձեզ տեսնում և նմանեցնում էք։
-Չկան այդպիսիք։
-Ձեր կարդացած սիրո պատմությունը, որին հավատում էք։
-Հավատում եմ բոլոր այն սիրո պատմություններին, որում կա անկեղծություն և որոնք զերծ են գրքային և հեքիաթային չափազանցություններից։ Իսկ այդպիսիք սովորաբար չեն լինում։
-Գիրք որի վերջաբանն այլ կերպ կգրեիք։
-Բալզակ « Կուրտիզանուհիների պերճանքն ու թվշառությունը»:
Հիմա ի՞նչ գիրք եք ընթերցում
-Ջորջ Օրուել «1984»:
-3 must read գրքեր Արփինե Հովհաննիսյանից
1.Թոմաս Հոբս « Լևիաթան » 2. Խալեդ Հոսսեինի « Քամու ետևից վազողը » 3. Բալզակ « Խորտակված պատրանքներ»:


դիտվել է 941 անգամ

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ