Երևան
21 / Փետրվար / 2017

Ձմեռ պապիկը միակ խաբկանքն է, որին շարունակում եմ հավատալ. Լալա Մնացականյան

Ժողովրդի խնդիրներով, ժողովրդի կողքին ապրող, մշտապես սրտացավ և նույն այդ ժողովրդի կողմից իսկապես անչափ գնահատված և սիրված դերասանուհի Լալա Մնացականյանը սիրով զրուցեց Yelaket.am-ի հետ և կիսվեց իր ամանորյա լավատեսական բարեմաղթանքներով:

Վերջին տարիներին մարդկանց մոտ գուցե կա ամանորյա ոգևորություն, բայց շատերի մոտ դա միայն արտաքին բնույթ է կրում: Ներքին ոգևորությունը բացակայում է, քանի որ մարդիկ հուսահատված ու տխուր են:
Լալա Մնացականյանը խոստովանեց, որ ուզում է հավատալ «Ձմեռ պապիկ» երևույթի գոյությանը:

Ձմեռ պապիկը միակ խաբկանքն է, որին շարունակում եմ հավատալ: Ձմեռ պապիկն ավելի շատ երազանքների և ցանկությունների մարմնացում է, քան պարզապես կարմիր քթով և սպիտակ մորուքով բարի պապիկ:

Իրատեսական լինելով հանդերձ` սիրված դերասանուհին, այդուհանդերձ, լավատեսական տարր պարունակող բարեմաղթանքներ հղեց հայ հասարակությանը:

Հուսախաբ և հիասթափված ապրելը շատ դժվար է: Եվ ես շատ կցանկանամ, որ այն լավատեսությունը, այն ավյունը և այն ոգևորվածությունը, որ մարդիկ ունեին իրենց վաղվա օրվա հանդեպ, վերականգնվեր: Մաղթում եմ, որ հայ մարդը հավատա ներքին երջանկությանը և չկորցնի երբեմնի ոգևորվածությունը:

Yelaket.am-ի անշուշտ միանում է Լալա Մնացականյանի մտահոգ ու սրտացավ մաղթանքներին, իսկ իրեն անհատապես մաղթում, որ նորանոր դերերով ավելի շատ հանդես գա և ուրախություն պատճառի իրեն իսկապես սիրող և կարոտով սպասող մեր հասարակությանը:


դիտվել է 67 անգամ
loading...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Սարսափելի ավտովթար հարսանիքի ժամանակ (տեսանյութ)

Սիրուշոն ներկայացնում է իր «Դեր Զոր» տեսահոլովակի ստեղծման պատմությունը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ