Երևան
23 / Մայիս / 2017

Հայաստանի համար խիստ վտանգավոր հայտարարություն Մոսկվայից

ՌԴ Պետդումայի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը ադրբեջանցիներին հանգստացրել է՝ ասելով, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը որևէ վտանգ չի ներկայացնում Ադրբեջանի համար: Պուշկովը հայտարարել է, որ «Հայաստանը սահմանակից է մի երկրի, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Այդ պատճառով համատեղ զորախմբի ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը դաշնակցային հարաբերությունների պայմաններում խելամիտ է»:

Այսպիսով՝ ռուսաստանցի պատգամավորը փաստորեն ակնարկում է, որ միացյալ զորախումբը Թուրքիայի դեմ է: Չէ՞ որ Հայաստանի սահմանակից միայն Թուրքիան է ՆԱՏՕ-ի անդամ: Սակայն միայն առաջին հայացքից է այդ հայտարարությունն ակնարկ, որ զորախմբի մասին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությունը Թուրքիայի դեմ է՝ Հայաստանը Թուրքիայի կողմից պաշտպանելու համար:

Իրականում ռուսաստանցի պատգամավորը անում է Հայաստանի համար չափազանց վտանգավոր ձևակերպում՝ ասելով, թե Հայաստանը սահմանակից է ՆԱՏՕ-ին, և այդ իսկ պատճառով «խելամիտ» է նման համաձայնագիրը: Իրականում դա գուցե խելամիտ է Ռուսաստանի համար, սակայն ոչ՝ Հայաստանի, քանի որ Հայաստանի համար, մեղմ ասած, չի կարող «խելամիտ» լինել ՆԱՏՕ-ին հակադրվելը: Իսկ Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամը իր հայտարարությամբ փաստորեն հակադրում է ՆԱՏՕ-ն և Հայաստանը՝ բացահայտորեն հայտարարելով, որ հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվում է ՆԱՏՕ-ի սպառնալիքի դեմ:

Այսինքն՝ ընդամենն առաջին հայացքից է թվում, թե խոսքը թուրքական սպառնալիքի մասին է: Իրականում բացահայտորեն հայտարարվում է ՆԱՏՕ-ի մասին, այսինքն՝ ռուսաստանցի պատգամավորը Հայաստանը ներքաշում է ՆԱՏՕ-ի հետ դիմակայության: Եվ թեկուզ այդ դիմակայությունն ուղիղ առճակատում չէ, այդուհանդերձ՝ հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի դեմ ռուսական խաղաքարտ է: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ այդ խաղաքարտը կարող է գործի դրվել ոչ միայն Թուրքիայի ուղղությամբ, այլ նաև, իսկ գուցե նույնիսկ ավելի շուտ, վրացական ուղղությամբ, եթե ՆԱՏՕ-ն այս մասով դրսևորի ակտիվություն և խորացնի հարաբերությունը Վրաստանի հետ մինչև անդամություն:

Ահա այս ֆոնին, երբ ռուսաստանցի ամենևին ոչ շարքային ինչ-որ փորձագետ կամ, այսպես կոչված, ընդդիմադիր պատգամավոր, այլ իշխանության ներկայացուցիչ պատգամավորը անում է այդպիսի հայտարարություն, Ադրբեջանն, իհարկե, մտահոգվելու խնդիր չունի: Ավելին՝ Բաքուն նման հայտարարություններից հետո կարող է նույնիսկ ծափահարել և ուռա բացականչել, քանի որ Ադրբեջանի համար չի կարող լինել առավել նպաստավոր զարգացում, քան Հայաստանը ՆԱՏՕ-ին հակադրելն ու ՆԱՏՕ-ի դեմ ռուսական գործիք ներկայացնելը: Այնպես որ՝ Բաքուն կարող է նույնիսկ շնորհակալ լինել ՌԴ նախագահին այդ նախաձեռնության համար:

Տվյալ դեպքում հարցն այն է, թե ինչ պետք է անի Հայաստանի արտգործնախարարությունը կամ պաշտոնական Հայաստանը Պուշկովի նման հայտարարությունից հետո: Եթե, իհարկե, կա Հայաստանի արտգործնախարարություն, և այն զբաղված է Հայաստանի շահերը սպասարկելով: Թեև այդ առումով, իհարկե, խնդիրը միայն արտգործնախարարությունը չէ, քանի որ միացյալ խմբավորման մասին համաձայնագիրը ստորագրել է, օրինակ, պաշտպանության նախարարը, իսկ այն վավերացնելու են ՀՀԿ-ական պատգամավորները, որոնց լռությունը տվյալ պարագայում նշանակելու է, որ Հայաստանը հաստատում է ՆԱՏՕ-ի դեմ ռուսական գործիք դառնալու Պուշկովի հայտարարությունը:


դիտվել է 668459 անգամ

Առաջին անգամ ուզում եմ ներողություն խնդրել կյանքումս եղած բոլոր տղամարդկանցից. Անի Քրիստի (video)

Կինը, ում հետ շփվում էի, ասաց` հանգուցյալ կնոջիցդ շատ ես խոսում. այլևս չզանգեցի նրան. Հարութ Փամբուկ...

Հարութ Փամբուկչյանի՝ կնոջը նվիրված հուզիչ ելույթը, Սիրուշոյի հետ դուետն ու երևանյան մենահամերգի այլ ...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ