Երևան
25 / Հունիս / 2017

ԱԻՆ-ը զգուշացնում է. Հայաստանը՝ հզոր ցիկլոնի ազդեցության տակ, սպասվում է ինտենսիվ ձյուն ու բուք

Դեկտեմբերի 14-ին Հայաստանը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Հայաստանի ԱԻՆ-ից Yelaket.am-ին հայտնում են, որ բոլոր մարզերում սպասվում են տեղումներ` հիմնականում ձյան տեսքով, միայն Արարատում, Արմավիրում, Վայոց ձորի նախալեռներում եւ Երեւանի ցածրադիր գոտում առավոտյան տեղումները դեռ կլինեն թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով, կեսօրից հետո վերածվելով ձյան:

Շիրակում, Արագածոտնում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Կոտայքում եւ Վայոց ձորում սպասվող ձյունը լինելու է բավականին ինտենսիվ, ուղեկցվելու է բքով եւ ցածր հորիզոնական տեսանելիությամբ, ճանապարհներին՝ մերկասառույցով: Ելնելով վերը նշված պայմաններից` վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել խիստ անհրաժեշտության դեպքում:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 753 անգամ

Այս թեմայով

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ