Երևան
23 / Հունվար / 2017

Ինչպե՞ս ունենալ գեղեցիկ կրծքեր

Առաջարկում եմ միասին մտածել, թե ինչպես երկար պահպանել մեր առողջությունն ու կանացի գրավչությունը:

Կուրծքը պետք է խնամել նույնքան հետևողականորեն, որքան դեմքը: Դեկոլտեի ողջ շրջանում մաշկը շաբաթը մեկ անգամ մաքրեք էկզոտիկ մրգերի հիմքով՝ որևէ պիլինգ-միջոց օգտագործելով: Մի քիչ քսուք լցրեք ձեռքի ափերի մեջ, դրանք դրեք կրծքագեղձերի տակ և ընդգրկող շարժումներով քսեք քսուքը, ձեռքերըտարածելով մինչև ուսամասերը՝ ասես ձգելով կրծքերը:

Շաբաթը 3-4 անգամ 15 րոպե տևողությսւմբ կրծքի համար նախատեսված լոգանքներ ընդունեք: Լոգանքի ջրին ավելացրեք հետևյալ խառնուրդը, երկու կափարիչ լոգանքի փրփուրին (կամ 2 ճաշի գդալ մեղրով կամ 50 գ կաթի շիճուկով) ավելացրեք մի քանի կաթիլ վարդի յուղ:

Մարմնամարզություն կրծքագեղձերի համար

Մի' զլացեք և շաբաթվա մեջ գոնե երկու անգամ կատարեք հատուկ վարժություններ՝ կրծքամկաններն ամրացնելու համար:


Կնոջ կրծքի փափուկ և ախորժելի տեսքի պատճառը դրա հիմնական բաղադրիչ մաս
կազմող ճարպն է: Բոլոր կանայք երազում են որքան հնարավոր է երկար պահպանել իրենց կրծքի գեղեցիկ տեսքը, առողջությունը և գրավչությունը: Դրա համար նախևառաջ հարկավոր է մշտական խնամք, հատուկ մարմնամարզություն և ճիշտ սնունդ:

Բացի այդ, վարժությունների համալիրը կրծքագեղձերը ավելի բարձրադիր և ավելի ձիգ դարձնելու հնարավորություն կա:

1-5 վարժությունների կատարման համար ելման դիրք ընդունեք՝ պառկելով մեջքի վրա: Սկգբում վարժությունների քանակը սահմանափակեք ձեր հնարավորությունների սահմաններում: Աստիճանաբար ավելացրեք դրանց կրկնման քանակը:

1. Տարածեք ձեռքերը իրանին ուղղահայաց՝ ուղիղ անկյամբ: Ձեռքի ափերով հենվեք հատակին և բարձրացրեք կրծքավանդակը՝ միաժամանակ ներշնչելով: Վերադարձեք ելման դիրք՝ արտաշնչելով:
Վարժությունը կրկնեք 15-20 անգամ:

2. Դիրքը նույնն է: Տարածած ձեռքերի մատները բռունցք արեք: Ամբողջ ուժով շրջեք բռունցքները՝ ափերով դեպի դուրս, ասես փորձում եք մեծ դիմադրություն հաղթահարել: Այդ ընթացքում ներշնչեք: Վերադառնալով ելման դիրք՝ արտաշնչեր: Կրկնեք 10-15 անգամ, թուլացրեք մկանները և հանգստացեր:

Աղբյուրը` doctors.am

 

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...