Yerevan
22 / February / 2017

Հյուրանոցում հայտնաբերվել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալի եղբոր դին


Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում դի է հայտնաբերվել:

Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից. «Այսօր 00:20 րոպեին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Նկարիչների միության շենքում գտնվող հյուրանոցում մահացած է հայտնաբերվել Ռ. Հ-ն»,- փոխանցեցին Ոստիկանությունից:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Երևան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ և գնդակ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

Նշենք, որ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ մահացածը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է՝ Ռոբերտ Հարությունյանը:


Seen 245 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary