Yerevan
30 / March / 2017

Սերժ Սարգսյանը նոր նշանակում է կատարել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Երիցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով:

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Ներսես ԵՐԻՑՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով»:


Seen 1207 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary