Երևան
30 / Մարտ / 2017

Այնքան էի համբուրել այդ աչքերը խնամքով ծածկող կոպերը, որ նրանք ակամայից արդեն ինձ էին պատկանում

Երբեք չեմ մոռանա նրա աչքերը...
Հավերժ տխուր էին նրանք, ինչքան էլ որ նա ուրախ լիներ և ժպտար: Երբ համբուրում էի նրան` աչքերը մի թեթև բոցավառվում էին, ու չնայած լայն ու երջանիկ ժպիտին` միևնույն է, վայրկյաններ անց նորից տխրություն և խորություն էր իջնում նրա աչքերին:
Այնպիսի սեր, որ ես էի զգում` նկարագրել հնարավոր չէր: Անկախ նրա դիմագծերի մնացած բոլոր թերի և ոչ թերի հատկություններից, երբ նայում էի նրա դեմքին` տեսնում էի միայն աչքերը: Ես սիրում էի այդ աչքերը, և աչքերն էլ ինձ...Նա աչքերով էր ինձ հասկացնում, որ ժամանակն է տուն գնալու, քանի որ տնից երկար բացակայել չէր կարող: Մեկ անգամ էր ուշացել իմ պատճառով և տանը նրան հայրն ասել էր. «Եթե մեկ անգամ էլ կրկնվի` աչքերդ կհանեմ...»
Աչքերդ կհանեմ... Իհարկե ես հասկանում էի այս խոսքերի դատարկ սպառնալիքը, սակայն, երբ խոսք էր գնում այն աչքերի մասին, որի գոյությունը իմ կյանքի գոյության իմաստն էր` ես տեղս չէի գտնում: Այնքան էի համբուրել այդ աչքերը խնամքով ծածկող կոպերը, որ նրանք ակամայից արդեն ինձ էին պատկանում: Ծածկում էի նրա աչքերը իր իսկ փարթամ վարսերով և համբուրում: Այնքան էի փնտրում այդ աչքերը, երբ նրանք կողքիս չէին լինում: Իսկ երբ այդ աչքերը ինձ չէին նայում` սիրտս վառվում էր խանդի, կորստի, զայրույթի և այլ խառը զգացմունքների ու զգացողությունների դառը կսկիծից:
Աչքերը թաց էին նրա, երբ պետք է ասեր հրաժեշտի խոսքեր...Նա հեռացավ` տանելով իր հետ այդ աչքերը: Կյանքս միանգամից դատարկվեց` երբ կանգնած նայում է մի զույգ հեռացող աչքերին: Այդ աչքերը չտեսնելու հեռանկարը սպանում էր ապրելու ցանկությունս, սպանում էր այն յուրաքանչյուր վայրկյանը, որ դեռ նոր պետք է գար և գումարվեր կյանքիս դատարկությանը:
Սկսվեց նոր օր առանց աչքերի: Հետո հաջորդեցին երկրորդը, երրորդը, չորրորդը...անցան շաբաթներ և ամիսներ...աչքերը չէին վերադառնում: Բարձր ձայնով գոռալով կանչում էի նրանց, սակայն պատասխան չկար: Տեսնում էի այլ աչքեր, օտար աչքեր, խորամանկ աչքեր, կասկածամիտ աչքեր, գոռոզ աչքեր...սակայն իմ սիրո սևուկ աչերը այդպես էլ չէին երևում: Նորից առջևումս հառնում էր վերջին անգամ տեսած թաց աչքերը: Նորից հոգիս ցավում էր այդ աչքերի բացակայությունից:
Որոշեցի ինքս փնտրել նրանց: Շատ երկար փնտրեցի: Պատրաստ էի փնտրել այնքան, որքան հարկավոր լիներ, սակայն բոլոր փորձերս ապարդյուն էին: Մարդկանց բազմության միջով անցնելիս մեկ անգամ ինձ թվաց, թե գտել եմ, սակայն դա միայն պատրանք էր: Աչքերը չկային:
Անցան տարիներ: Որոշեցի գրել այս տողերը: Հատիկ հատիկ հիշեցի իմ և աչքերի բոլոր հանդիպումները, նրա խորությունը և վերջին անգամ տեսած թացությունը: Հիշեցի, որ զգում էի, որ աչքերը կվերադառնան, որովհետև այդ աչքերը չեն կարող ներել չիմանալ, սակայն...չվերադարձան...
Բոլոր հիշողությունները կինոֆիլմի նման մտովի անցկացնելուց հետո հոգնած վեր կացա իմ տեղից, մոտեցա պատուհանին և նայեցի դուրս` մի վերջին անգամ աչքերի վերադարձի հույսով, սակայն այդպես էլ չերևացին...
Շրջվեցի դեպի սենյակիս հին պաստառով զարդարված պատը, որի վրա կախված էր մի հայելի: Զգացի, որ երկար ժամանակ է, ինչ հայելու մեջ չէի նայել: Մոտեցա և նայեցի:
Աչքերն ինձ էին նայում...

Գրել է Տիգրան Նալչաջյանն իր ֆեյսբուքյան էջում


դիտվել է 2646 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 36-րդ սերիան (Տեսանյութ)

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ