Երևան
21 / Փետրվար / 2017

Հմայիչ է, կոկիկ ու ոճային...

Yelaket.am-ը գրում է.

ՀՀ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը բավական ամբիցիոզ օրինագծերով ու էնտուզիազմով է մոտենում իր գործին: Բացի այդ, հմայիչ է, կոկիկ ու ոճային, ժողովրդի կողմից էլ, կարծես, համակրանք է վայելում: Այսօրվա տարեվերջյան իր ասուլիսում նա ևս մեկ անգամ անդրադարձավ մի շարք կարևոր խնդիրների, որոնք «քաղցկեղի» պես տարեցտարի կեղեքում են Հայաստանը, տանելով երկիրը դեպի անդունդ:

Տիկին Հովհաննիսյանը՝ լավագույն իմաստով իրեն նույնականացնելով դիցաբանական ֆեմիդա աստվածուհու հետ, անօրինական հարստացման ու կոռուպցիայի դեմ անողոք պայքար է սկսել... սկզվից օրինագծերի տեսքով, քաղաքական ամբիոններում: Նրա խոսքը համոզիչ ու հուսադրող է, բոլոր հակափաստարկներն էլ իր կողմից ստանում են բոլոր հավաստիացումները՝ գործիքակազմի, կանխարգելման համատեքստում: Սա մի գործընթաց է, որում, ըստ էության, այստեղ տարօրինակ ոչինչ չկա, սակայն իրականությունը այլ բանի մասին է խոսում, քանի որ սա առաջին հերթին, պայքար է մի համակարգի դեմ, որի մի մասնիկը կազմում է նա: Պարզից էլ պարզ է՝ կաշառակերը երբեք ինքնախոստովանականով հանդես չի գա: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնել տիկին Հովհաննիսյանի բավական արդյունավետ գործունեությունը: «Ապօրինի հարստացման դեմ պայքարի» մասին օրենքի ընդունումը ԱԺ կողմից դրա լավագույն օրինակն է, որ ինչ խոսք կարևորագույն նշանակություն ունի կարգ ու կանոնի հաստատման համար:

«Հայկական Ժամանակ» պարբերականի այն դիտարկմանը, թե կա հստակ քաղաքական կամք կոռուպցիան ջախջախելու հարցում, բայց միևնույն ժամանակ, նոր կառավարության ձևավորումից հետո, նորանշանակ վարչապետի և ՊԵԿ նախագահի, այսպես կոչված, բարեկամական շրջանակում գտնվող անձինք դեռ չեն ներկայացել հավաստի հայտարարագրերով, նախարարը հակադարձեց, որ պարզապես բավարար տեղեկտավություն չունի այդ առնչությամբ ու կտրականապես հրաժարվեց կապել այն քաղաքական կամքի բացակայություն հետ:

Իսկ ինչ վերաբերվում է մեկ տարվա ընթացքում բացահայտված կոռուպցիոն գործերի ու ձերբակալությունների հետ, ապա մի բան այստեղ միանշանակ է: Ամբաստանյալի աթոռին հայտնված անձինք պարզապես զոհն էին ավելի խոշոր՝ անորսալի կոռուպցիոներների: Պետք է հուսալ ու հավատալ, որ Արփինե Հովհաննիսյանի նախաձեռնած պայքարում հնարավոր կլինի դեմն առնել բոլոր այն կարգազանց պաշտոնյաների, որոնք պաշտոնը նույնականացնում են արագ փող աշխատելու հետ: Սա այն դեպքն է, երբ հասարակությունը պետք է վստահի ու ձեռք մեկնի արդարադատության ամբիցիոզ նախարարի արդար մղումներին:


դիտվել է 1228 անգամ
loading...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Սարսափելի ավտովթար հարսանիքի ժամանակ (տեսանյութ)

Սիրուշոն ներկայացնում է իր «Դեր Զոր» տեսահոլովակի ստեղծման պատմությունը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ