Երևան
29 / Հունիս / 2017

Սպասվում են տեղումներ. Գագիկ Սուրենյան

Armtimes.com-ը գրում է. Միջերկրական ծովում ձեւավորվում է ցիկլոն, որն «ուղեւորվում է» դեպի Հայաստան՝ իր հետ բերելով տեղումներ եւ ջերմաստիճանի բարձրացում: Դեկտեմբերի 23-ին ցուրտ եղանակը Հայաստանում կպահպանվի, դեկտեմբերի 24-ից տաք ցիկլոնի ազդեցությունը արդեն ակնհայտ կլինի Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Վայոց ձորում, Արարատյան դաշտում եւ Երեւանում: Հանրապետության այդ հատվածներում ամսի 24-ին թույլ ձյուն կտեղա: Այդ մասին մեզ հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Դեկտեմբերի 25-ին եւ 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն: Քանի որ ցիկլոնը գալիս է հարավ-արեւմուտքից՝ միջերկրական ծովից իր հետ կբերի տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում կբարձրանա գիշերները 13-15 աստիճանով, ցերեկները՝ 6-8»,- մանրամասնեց օդերեւութաբանը:

Սա նշանակում է, որ եթե այսօր Երեւանի ցածրադիր գոտում գրանցվել է մինչեւ -20 աստիճան ցուրտ, ապա դեկտեմբերի 26-ի գիշերը Երեւանում կանխատեսվում է -4...-6, ցերեկը՝ 0...+2 աստիճան, որը կլինի կլիմայական նորմայի սահմաններում:

Հիշեցնենք, որ վերջին 7-8 օրերին հանրապետությունում հաստատվել էր խիստ ցածր ջերմային ֆոն, որի հետեւանքով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր էր 10-15 աստիճանով:

Գագիկ Սուրենյանը կայքին տեղեկացրեց, որ առանձին օրերին գրանցված ջերմաստիճանները շատ դեպքերում նույնիսկ գերազանցել են տվյալ օրերին երբեւիցե եղած ամենանվազագույն արժեքը:

«Ամենացածր ջերմաստիճանը վերջին օրերին գրանցվել է Շիրակի Պաղակն բնակավայրում (-35 աստիճան), Աշոցքում (-33): Արարատյան դաշտում եւ եւ Երեւանի ցածրադիր գոտում գրանցվել է մինչեւ -22 աստիճան ցուրտ, բարձրադիր հատվածում՝ -18:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 1633 անգամ

Այս թեմայով

Տապասիայի հերթական «գժական» պարը Սպիտակցի Հայկոյի «Ալլա յար» երգի տակ

Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (Video)

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ