Երևան
25 / Հունիս / 2017

Որոշ քաղաքացիներ ահազանգում են. ժողովուրդը շտապում է գնումներ կատարել. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Որոշ քաղաքացիներ ահազանգում են. թաղային մինի-մարկետնեների իբր թե սրտացավ խանութպանները շշնջում են, որ շուտով սարսափելի գնաճ է սպասվում, այդ իսկ պատճառով ժողովուրդը շտապում է գնումներ կատարել, ձեռքբերելով նույնիսկ ժամկետանց մթերք: Այստեղից հարց է ծագում, ո՞վքեր են այդ արկածախնդիր տնտեսվարողները, որոնք անհաղորդ են մնացել վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին. «Հաշվի առնելով ամանորյա տոները, առավել ուշադիր լինել առևտրային շուկայում ապրանքների գների արհեստական բարձրացման և հակամրցակցային կանխարգելման հարցում», - ընդգծել է Կ. Կարապետյանը: 

Իսկ մինչ այդ, Ժողովուրդ օրաթերթը անդրադառնում է ամանորին ընդառաջ թանկացումներին՝ ընդգծելով, որ դրանք օրեցոր նոր թափ է ստանում. «Հանրությունը հույս ուներ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարությունը, թե գալիք 2017թ. կենսաթոշակների եւ աշխատավարձերի բարձրացում չի լինի, գոնե առաջին անհրաժեշտության ապրանքները չեն թանկանա, սակայն ստիպված են հերթական հիասթափությունն ապրել»:

Ավելին, օրաթերթը մեջբերում է ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության օպերատիվ տվյալները, համաձայն որոնց գնաճի հիմնական թիրախը ամանորյա սեղանի կարևորագույն մաս կազմող միրգ-բանջարեղենն է: Մասնավորապես, թանկացել են կարտոֆիլը, գլուխ և կանաչ սոխը, սխտորը՝ 9 տոկոս, կանաչեղենը՝ ավելի քան 23 տոկոս: Իսկ ահա մրգերը 2016 թ. նոյեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել են 17.7 տոկոսով. տանձը՝ 8,8, դեղձը՝ 18.2, խնձորը՝ 20.9. խաղողը՝ 36.1 տոկոս:

Նույն պատկերը ժողովրդի կողմից այդքան սիրված «չարազեղենի» ապրանքխմբում է: Այս առնչությամբ, «Հայկական Ժամանակ»-ը գրում է. «Չարազեղենի» որոշ տեսակների գները արդեն աստղաբաշխական են` 10-12 հազար դրամ: Որքան աճում է պահանջարկը, այնքան աճում են նաեւ գները: Թերեւս չափազանցրած չենք լինի, եթե պնդենք, որ Ամանորը գերճոխ ուտեստներով սեղանի շուրջ նշելու հայկական ավանդույթը անցնում է տրամաբանության սահմանները, եւ թող կոպիտ չհնչի, բայց դա սահմանակցում է համընդհանուր հիստերիայի կամ զանգվածային հոգեխանգարմունքի հետ»:

Նյութի աղբյուրը՝ Yelaket.am

 

 

 

 

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 747 անգամ

Այս թեմայով

Ես և Սոսը սիրավեպը շփոթել էինք լուրջ հարաբերությունների հետ. Ինգրիդ Կյոկչյան

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ