Ереван
23 / Январь / 2017

Բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր է ընտրվել Արմեն Մուրադյանը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր կայացել է Հոգաբարձուների խորհրդի թիվ 9-րդ նիստը: Նիստի օրակարգում եղել է ռեկտորի ընտրությունը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքում 29 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ Երևանի պետական բժշկական համալսարանի 22-րդ ռեկտոր է ընտրվել Արմեն Աբգարի Մուրադյանը։

Ինչպես տեղեկանում ենք Երևանի պետական բժշկական համալսարանի կայքէջից, մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար և առաջադրված միակ թեկնածու Արմեն Մուրադյանը հակիրճ ներկայացրել է բուհի զարգացման իր տեսլականը, այնուհետև պատասխանել խորհրդի անդամների հարցերին:

Նշենք, որ Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից նիստին ներկա է եղել 30-ը: Նիստի օրակարգի համաձայն՝ Արմեն Մուրադյանը ներկայացրել է բուհի զարգացման իր ծրագիրը, ըստ որի՝ բժշկական համալսարանն ունի զարգացման 3 հիմնական ուղղություն, դրանք են՝ կրթությունը, բժշկական ծառայությունները և գիտությունը։

Ծրագրի համաձայն՝ կրթության զարգացման նպատակն է հիմնադրամի կրթական մակարդակի բարձրացումը և միջազգային որակի կրթություն տրամադրումը, որի շնորհիվ հնարավոր կլինի հիմնադրամի կրթական օջախները դարձնել տարածաշրջանային կենտրոններ։ Բացի այդ, նախատեսվում է ոչ միայն ավելացնել արտասահմանցի ուսանողների թիվն արդեն իսկ ծանոթ երկրներից, այլև նոր երկրներից ներգրավել ուսանողներ։ Բժշկական ծառայությունների զարգացման հիմնական նպատակն է զարգացնել բժշկական զբոսաշրջությունը՝ տրամադրելով ծառայություններ, որոնք գնային և որակական ցուցանիշներով մրցունակ կլինեն միջազգային շուկայում։

Տվյալ նպատակը իրականացնելու համար նախատեսվում է բարելավել բժշկական ծառայությունների որակը՝ համապատասխանեցնելով դրանք միջազգային ստանդարտներին, ինչպես նաև ավելացնել առաջարկվող ծառայությունների ցանկը։ Կարևորելով գիտության դերը, ինչպես կրթության այնպես էլ բժշկական ծառայությունների զարգացման մեջ՝ հիմնադրամն իր առջև նպատակ է դրել զարգացնել գիտական ներուժը՝ դառնալով գիտաբժշկական կենտրոն։

Ամփոփելով նիստը` Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց նորընտիր ռեկտորին՝ նշելով, որ Խորհուրդը պատրաստակամ է հնարավորինս աջակցելու բուհի նոր ղեկավարին, կոլեկտիվին և ուսանողությանը` կրթական, գիտական, առողջապահական ու վարչարարական բոլոր ծրագրերի իրականացման գործում:

Այս թեմայով

loading...
Самые популярные
Сегодня
За неделю
За месяц

Откровения 18-летней проститутки (Видео)

10 ФОТО, КОТОРЫЕ ПОРВАЛИ ИНТЕРНЕТ В КЛОЧЬЯ

Четыре дня Карабаха

Курсы валют в банках Армении

Создатель Uber доволен своим бизнесом

Продается журнал Playboy