Երևան
26 / Մարտ / 2017

Տոնածառ ջան, տոնածառ...

Yelaket.am-ը գրում է.

Քաղաքացին ահազանգում է. բառացիորեն երեկ անցնում էր Կոմիտաս-Կասյան խաչմերուկում բացված տոնածառի շուկայի մոտով, որտեղ, հիմնականում տեղական տոնածառներ են վաճառում, հետաքրքրվեց գներով. «Միջին չափսի եղևնին սկսվում է 50.000 դրամից: Այն հարցին, թե հնարավոր չի սակարկել, վաճառողը բավական սպառնացող տոնով բղավում է, որ ավելի շուտ կկոտրի եղևնին, քան էժանով կտա»:

Եղևնիների ապօրինի հատման մասին բարձրաձայնում են տարիներ շարունակ, սակայն, ինչպես երևում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ծերակույտը մինչ օրս «չի նկատել» մերկացող անտառները կամ էլ՝ փողի դիմաց աչք է փակում, համենայն դեպս, չի բացառվում, բայց դա լոկ ենթադրություններ են:

Թերևս մայրաքաղաքում եղևնիների և սոճիների վաճառքը կանոնակարգելու ուղղությամբ կա Երևանի քաղաքապետարանի կարգադրությունը, համաձայն որի հստակ սահմանված են նման առևտուր կազմակերպելու համար թույլատրված վայրերը, դա ամենևին էլ չի կարգավորում ընդհանուր խնդիրը՝ անտառահատումը:

Հատուկ ուշադրության են արժանի նաև գները, որոնք հետաքրքիր չափանիշներով են իրացվում՝ սոցիալական բարձր դիրք ունեցող թանկարժեք մեքենայով շրջողներին սաղացնում են ահռելի թանկ գներով՝ 25.000-150.000 դրամ, միջին կարողությունների տեր, սովետական մեքենայով երթեկողներին երկու անգամ էժան՝ 8-10.000 դրամ, հետիոտներին՝ անվճար, կատակում էին ժամանակին տոնածառ վաճառողները:
Դա իհարկե կատակ էր:

Ցավալին այս պատմության մեջ այն տխուր փաստն է, որ պատկան մարմինները, հանձինս Բնապահպանության նախարարությունը համառորեն հերքում է, որ ամեն տարի մայրաքաղաքում վաճառվում են Հայաստանում ապօրինի հատված բնական եղևիներ և սոճիներ, իսկ անտառները, հատկապես Վանաձորում, մերկանում են լույսի արագությամբ:

Նշենք, որ վարչապետը բազմիցս անդրադարձել է ՊՈԱԿ-ի գործունեությանը։ Կարեն Կարապետյանը ՀՀ նախարարներին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը և պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ: Ինչպես տեսնում ենք, այս ոլորտը դեռ բացիթողի վիճակում է։

 


դիտվել է 764 անգամ

Այս թեմայով

loading...

Հայազգի Լևոնի ելույթը էքստազի մեջ է գցել ռուսական «The voice-ի» ժյուրիին ու հանդիսատեսին (Video)

Շրջադարձային զարգացումներ. «Պապայի աղջիկները» 32-րդ և 33-րդ մասերը (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 30-րդ և 31-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ