Երևան
19 / Հունվար / 2017

Արևիկ Ծերունյան՝ «Տեռոր». վերաիմաստավորելով արժեզրկվող մարդկային կյանքը...

Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարչուհի Արևիկ Ծերունյանի «Տեռոր» խորագրով ցուցահանդեսը: Թեման արդիական ու ոճը՝ նորարար:
Գաղտնիք չէ, որ մարդկային ախտերը բուժելու լավագույն միջոցն արվեստն է:
Զգացմունքների, մտահագությունների ու արհավիրքների ճիշտ գեղագիտական արտացոլումը ստիպում է մեզ վերաիմաստավորել շուրջբոլորը կատարվող ողբերգական իրադարձությունները: Ծերունյանի արվեստի նմուշները դրա լավագույն օրինակն են:

Մահը տրագեդիա է իր բոլոր դրևսորումներում: Նկարչուհին՝ մերօրյա այդ խնդրահարույց ու արդիական թեման փորձել է վերարտադրել կոլաժի և ինստալացիայի միասնության միջոցով. «Այս նախագիծը երկչափ և եռաչափ կոլաժի միասնություն է, թեման՝ տեռորը, կոնցեպցիան՝ մահվան կերպարը, արտացոլված իմ պատկերացմամբ», - նշում է նկարչուհին՝ Yelaket.am-ի հետ զրույցում:

Ըստ արվեստագետի, ներշնչանքի աղբյուր է հանդիսացել 18-րդ դարի վանիտաս՝ ալեգորիկ նատյուրմորտի կոնցեպտը՝ ՛՛մեմենտո մորին՛՛ /հիշի՛ր մահվան մասին/: Այն ժամանակվա նատյուրմորտը, պարզաբանում է Արևիկը, առարկաների տեսքով պատկերում էր մահը, ըստ այդմ՝ հիշեցնում մարդկանց, կյանքի արժեքը:

Հեղինակը գերբնական խորությամբ  ստեղծագործության միջոցով փոխանցում է մարդկային դաժանության սառը ու գազանաբարո շունչը, որը կեղեքում է մոլորակը՝ Մերձավոր Արևելքից մինչև Նոր աշխարհամաս: Արվեստի այս նմուշները ակամայից ստիպում են մի պահ կանգ առնել ու ինքդ քեզ հարց տալ. «Այս ի՞նչ ենք անում, մարդի՛կ»: Ու այս ամենը Արևիկը ներկայացնում է Հայաստանում նորամուծություն համարվող «ապրող» կոլաժի և ինստալացիայի ամբիցիոզ համադրության տեսքով:

«Վերջին քաղաքական իրադարձություններից ու ահաբեկչական ակտերից ազդված, ես չէի կարող չանդրադառնալ դրանց՝ արվեստի միջոցով, կառուցելով սյուժեն հետևյալ ուղերձի շուրջ. շարունակական տեռորից մարդկային կյանքն ուղղակի արժեքազրկվում է մարդկային կյանքը», - ընդգծում է նկարչուհին:

Կոլաժներում գրեթե ամեն մանրուք ունի իր խորհրդանիշը: Օրինակ՝ գանգերը հիշեցնում են մահվան մասին, իսկ թիթեռներն ու ծաղիկները զգուշացնում են, որ կյանքը ակնթարթ է: Մինչդեռ փայլուն քարերը, մանկական խորհրդանշում են տեռորի երկակի, թաքնված, մեկ-մեկ անմեղ ու անսպասելի բնույթը, տիկնիկն էլ՝ երեխաները, որոնք դառնում են մեծերի խժդժությունների զոհը:
Վանդակների ներկայությունն էլ խոսում է նրա մասին, որ մենք գերադասում են շրջանցել մռայլ երևույթները, չխոսել դրանց մասին. «Եթե մի օր մարդիկ որոշեն ջարդել այդ վանդակը, միգուցե այդ ժամանակ ինչ-որ բան փոխվի», - ասում է Ծերունյանը:

Հեղինակի խոսքով, արվեստը չի կարող լուծել քաղաքական հարցեր, բայց այն ի զորու է բացել քաղաքականությունը կրողների ու հասարակ մահկանացուների աչքերը, հենց դա էլ երևի լուծումն է:

Նշենք, որ 2017 թ. նկարչուհին արվեստասերների դատին կներկայացնի իր նոր նախագիծը, որում այս անգամ անդրադարձ կկատարվի հայոց ցեղասպանությանը՝ հայության համար չափազանց կարևոր թեմային, բայց դա կլինի նոր խոսք ու նոր մոտեցում կիրառական արվեստում:

 

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...