Երևան
24 / Փետրվար / 2017

Նրբագեղության հայկական շունչը Ծաղկաձորում. լուսանկարներ

ArmMod Fashion նախագծի հեղինակն ու ղեկավարը Ռուբինա Գրիգորյանն է, իսկ նախագծին աջակցում են Հայկական տեղեկատվական կենտրոնը, Yelaket.am-ը, Yerevannews.am-ը, ArmFashion-ը, Bravo.am-ը, Loveyou.am-ը, Parapazzilife-ը, El Holding-ը, “TEXART” Print-ը և այլոք:

Այս անգամ իր ամենամեծ աջակցությունը ցուցաբերեց  «Royal Entertainment Center»-ը։

Նրբագեղության ու գեղեցկության տոնն այս անգամ տեղափոխվել էր ձյունաճերմակ Ծաղկաձորի Ռոյալե ժամանցի սրահ: Հանդիսատեսը մի քանի ժամով տեղափոխվեց թովչանքի, երփներանգ գույների, հարմարվետության ու շքեղության աշխարհ, այն էլ՝ «Made in Armenia»: Նախագծի հերթական, բայց ոչ սովորական ցուցադրության մեկնարկը տրվեց երգչուհի Լիլիթ Յանի անզուգական կատարմամբ:

Այս անգամ իրենց ստեղծագործությունները հյուրերին ներկայացրեցին.

Մարինե Բալասանյանը՝ իր «BalMary»: Հավաքածուն կոչվում է Սև/Սպիտակ: Անվանումից արդեն պարզ է, որ գործվածքներում օգտագործվել են բացառապես վերոշյալ գույները, որոնց մեջ այնքան կյանք ու կիրք կար, որը հաճախ չենք գտնվում վառ հագուստներում: Հաջորդը՝ Արմենուշ Մարգարյանն էր, «Օրիգամի»: Ոգեշնչված է ճապոնական հինավուրց թղթե արվեստով:
«Նարէ» բրենդն իր հավաքածուն նվիրել է գալիք Աքլորի տարվան, գերակշռում են վառ գույները՝ ի հակադրումն ձմեռային սառը երանգների:

Իսկ ահա Երևանի առաջատար նորաձևություն դպրոցի շրջանավարտ Գայանե Բաղդասարյանը ներկայացրեց «Ատմոսֆերա» հավաքածուն: Անվանումից կարելի է ենթադրել, որ այն ոգեշնչված է երկնքի գույներով:

Ցուցադրությանը փայլեցին նաև դիզայներներ՝ Աննա Առաքելյանը. «Decidence», Գայանե Մինասյանը. «Զեկեղեց», Հասմիկ Մովսիսյանը և Էրիկա Հակոբյանը, ժողովրդական վարպետ Մհեր Սահակյանը, Երանուհի Ավետիսյանը, Մեգերյան զարդերը, Էրիկա վան Գենհուիզենը, Տաթևիկ Գրիգորյանը, Ժենյա Ասատրյանը, Ժանեթ Հովհաննիսյանը, Թերեզա Ղարաբաղցյանը:

Նշենք, որ նախագծի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել Մոսկվայում կայանալիք «ArmFashionDay»-ին իսկ Wnews.am-ը մոդելավորնողների համար պրոմո նյութ կպատրաստի:

 


դիտվել է 1262 անգամ
loading...

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ