Երևան
25 / Հունիս / 2017

Սարոյանը «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմի կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել

2015 թ. դեկտեմբերին «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք բերեց համաշխարհային գրականության հսկաներից մեկի՝ Վ. Սարոյանի տունը, որը հանվել էր աճուրդի:

Եվ հենց այդտեղից բացվեց պատմության նոր էջը: Ինտելեկտուալ գնումից հետո Ինտելեկտուալ Ռենեսանսի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը հիմնեց «Սարոյան Հաուս» նախագիծը և դրեց հաջորդ խնդիրը՝ գրողի տունը դարձնել տուն-թանգարան:

«Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի շրջանակներում ձևավորված «Սարոյան Հաուս» նախագիծը գործի անցավ, գտավ ու կապ հաստատեց գրողի հարազատների, հեռու ու մոտ բարեկամների հետ: Գրողի տուն-թանգարանի նախագիծը մշակելու համար հայտարարվեց մրցույթ, որի եզրափակիչ փուլը անցկացվեց Երևանում: Հաղթողի անունը արդեն հայտնի է՝«Ստորակետ» ճարտարապետական ստուդիան: «Ստորակետ»-ը առաջարկեց ոչ թե ավանդական, այլ նորագույն տեխնոլոգիաական լուծումներով հագեցած նախագիծ:

Սարոյանն ու Սարոյանի հերոսները, նրանց պատմությունները 3D մակետավորմամբ կտեղավորվեն ու կապրեն 114 մ2 տարածքի վրա, որտեղ ժամանակին Սարոյանն էր ապրում ու ստեղծագործում: Սարոյանը կընդունի իր հյուրերին, կշրջի ու կխոսի նրանց հետ: Ինտերակտիվ թանգարանում կջնջվեն ժամանակի ու տարածության բոլոր սահմանները: «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը ձեռք է բերում բոլոր անհրաժեշտ պայմանավորվածությունները Ֆրեզնոյի քաղաքապետարանի հետ: Հիմնադրամը Սարոյանի տուն-թանգարանի բացումը նախատեսում է կազմակերպել գրողի ծննդյան 110 ամյակին՝ 2018 թ. օգոստոսի 31-ին:

Մինչ այդ «Սարոյան Հաուսի» աշխատակիցները կշարունակեն իրենց գործունեությունը: «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմը արդեն իսկ պարզել է, որ Պուլիցերյան մրցանակակրի գրական ժառանգության մի մասը գտնվում է Ստենֆորդի համալսարանում է, մյուս մասը «Սարոյան» հիմնադրամին է պատկանում, որոշ մասն էլ հարազատների ու ընկերների մոտ է: Ներկայումս աշխատանքներ են տարվում այս ամենը ամբողջացնելու և մեկ վայրում հավաքագրելու ուղղությամբ:

Աշխատանքների ընթացքին հետևում ու օժանդակում է «Սարոյան Հաուս» խորհուրդը, որի անդամները աշխարհի տարբեր անկյուններում սփռված հայտնի սարոյանագետներ են:
«Սարոյան Հաուս» նախագծի ձևավորումից հետո հիմնվեց «Սարոյանասերների» ակումբը, և արդեն մոտ մեկ տարի է, որ Սարոյանին ճանաչողներն ու սիրողները ամիսը մեկ հավաքվում են «Սարոյանասերների» ակումբում, որտեղ վերհիշում են գրողին, ընթերցում նրա ստեղծագործությունները, անցկացնում քննարկումներ ու վերլուծություններ և պարզապես խոսում գրողի մասին: Ակումբի հանդիպումները հնարավորություն են ընձեռում ամեն անգամ նորովի տեսնելու և նորանոր մանրամասներ բացահայտելու գրողի հետ կապված միևնույն իրադարձության վերաբերյալ: Օրինակ՝ ինչ ասաց Վ. Սարոյանը, երբ 1976 թ. Հայաստանում դիտեց «Իմ սիրտը լեռներում է» ֆիլմը: Մեկը մյուսին ընդհատելով՝ ակումբի անդամները պատմում են հատկապես Սարոյանի հայաստանյան այցերի մասին, թե ուր էր գնում, ինչեր էր անում ու ինչ էր սիրում:

«Սարոյան Հաուս» նախագծի՝ տարվա ընթացքում ծավալած աշխատանքները ի մի բերելու, Սարոյանի վերաբերյալ կատարված ուսումնասիրություններն ու հետազոտությունները հասարակությանը ներկայացնելու համար հարմար առիթ հանդիսացավ գրողի ծննդյան 108 ամյակը, որը հիմնադրամը նշեց մեծ շուքով: Հիմնադրամը բազմաթիվ բաժիններից բաղկացած միջոցառում էր կազմակերպել, որի նպատակն էր հանրությանը ներկայացնել Սարոյանի հայտնի ու անհայտ ձիրքերը. գրող, նկարիչ, երաժիշտ:
Սարոյանը «Սարոյան Հաուս» նախագծի անձնակազմի կյանքի անբաժանելի մասնիկն է դարձել: Նրանք ամեն օր և ամենուր Սարոյանին են փնտրում ու նրա մասին գտած ամեն մանրուք սիրով հավաքում ու պահում՝ գրողի իրական պատկերը վերստեղծելու ու տուն-թանգարանը ամբողջականացնելու համար:

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 828 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ