Երևան
24 / Հունիս / 2017

«Խատուտիկ» հայկական կենտրոնը՝ Սանկտ-Պետերբուրգում

Սանկտ-Պետերբուրգում հիմնադրվել է «Խատուտիկ» հայկական զարգացման կենտրոնը։ Այն ստեղծվել է 2016 թվականի նոյեմբերին՝ հոգեբան-աբստրակցիոնիստ Լիլիթ Շարբաթյանի կողմից:

Նորաբաց կենտրոնը նախատեսված է ամբողջ ընտանիքի համար, մասնավորապես երեխաների՝ սկսած 2 տարեկանից: Ինչպես նշում է Լիլիթը, «Խատուտիկի» առաքելությունն է՝ տարածել ազգային մշակույթը, ավանդույթներն ու օգնել սփյուռքահայերին՝ պահպանել ազգային ինքնությունը, իսկ հիմնական նպատակը՝ երեխաների հայեցի դաստիարակությունն ու բազմակողմանի զարգացումն է։

Հոգեբանի փոխանցմամբ՝ «Խատուտիկ»-ում երեխաները շրջապատվում են հոգատարությամբ եւ ուշադրությամբ. «Յուրաքանչյուր այցելուի ցուցաբերվում է անհատական մոտեցում: Գործում են ձեռագործ աշխատանքների, մայրենի և օտար լեզուների, նկարչության, երգ-երաժշտության ուսուցման ծառայություններ, նաև հոգեբանական աջակցություն: Ծառայություններն իրականացվում են ինչպես կենտրոնում, այնպես էլ այցելուների տանը, թե՛ բարեգործական, թե՛ վճարովի սկզբունքով»:

«Խատուտիկը» կազմակերպում է տարբեր մանկական հանդիսություններ և ֆոտոսեսիաներ: Շուտով կունենա օնլայն խանութ, որտեղ կցուցադրվեն կենտրոնի մասնագետների և սաների ձեռագործ աշխատանքները: Հայկական զարգացման կենտրոնը համագործակցում է հայկական տարբեր կառույցների և անհատների հետ: Ունի փորձառու մասնագիտական թիմ, հայրենասեր կամավորների մեծ խումբ:

 


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 231 անգամ

Կնունք` Հենրիխ Մխիթարյանի քավորությամբ

«Դե ժպտա». հայ հայտնիները` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված տեսահոլովակում

Հայկոյի յուրօրինակ շնորհավորանքը՝ կնոջ ծննդյան տարեդարձի առթիվ (տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ