Երևան
19 / Հունվար / 2017

Բացահայտվել է Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոման Պողոսյանի սպանությունը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչ Ռոման Պողոսյանի սպանությունը. կասկածյալը ձերբակալվել է։

2016թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 03:35-ին, «Ալավերդու» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ Ջրավազան փողոցում կա տղամարդու դի:

Դեպքի վայրի զննությամբ Ալավերդի քաղաքի Ջրավազան 80-րդ շենքի մոտ՝ մայթեզրին, բերանքսիվայր վիճակում, հայտնաբերվել է նույն քաղաքի բնակիչ, 1982թ. ծնված Ռոման Պողոսյանի դիակը՝ մարմնական վնասվածքներով։

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում անմիջապես ձեռնարկվել են անհրաժեշտ գործողություններ՝ տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, որի արդյունքում հերքվել է վնասվածքները բարձրությունից ընկնելու հետևանքով ստանալու վարկածը, ապացույցներ ձեռք բերվել, որ վերջինս ենթարկվել է բռնության և քրեական գործ է հարուցվել սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով։

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով սպանության կասկածանքով ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ինչպես նաև՝ օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...