Երևան
24 / Հուլիս / 2017

Հայտնի է Մոսկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը անվճար մասնակցողի անունը

Ինչպես արդեն հայտնել ենք, Ամանորի նախաշեմին Ծաղկաձորի ամենահայտնի և սիրված Royale Entertainment Center-ում կայացավ ArmMod Fashion նախագծի 5–րդ նորաձևության ցուցադրությունը` ,,Հայկականը Նորաձև է,, կարգախոսով՝ նպատակ ունենալով նախատոնական գնումներ կատարելիս նախապատվությունը տալ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ:
Նախագիծը ուներ նաև կարևոր մեկ առաքելություն ևս՝ աջակցել և ներկայացնել հայ սկսնակ, ինչպես նաև արդեն ճանաչում ձեռք բերած ստեղծագործողների աշխատանքները` խրախուսելով հայկական արտադրանքը:
Մասնակիցների թվում էին դիզայներներ Մարինե Բալասանյան, Թերեզա Ղարաբաղցյան,
Ժանետ Հովսեփյան, ԱննաԱռաքելյան, Արմենուշ Մագարյան, Գայանե
Բաղդասարյան, Գայանե Մինասյան, Հասմիկ Ներսեսյան, Տաթևիկ Գրիգորյան, Ժենյա Ասատրյան, Էրիկա Հակոբյան, Երանուհի Ավետիսյան, ինչպես նաև ՆԱՐԵԿԱԾԻՆ, NARRE , Hourik Millinery, Erika van Geenhuizen, Messo Bags, Megerian Silver հայկական բրենդները: Մասնակից դիզայնեռներից մեկն ուներ հնարավորություններկայանալու 2017 թ. գարնանը Մոկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը:

Սիրով ուզում ենք հայտնել, որ Մոսկվայի Arm Fashion Day նախագծի կողմից ընտրվել է մասնակից դիզայներներից Ժանետ Հովսեփյանը, ով հնարավորություն է ստանում գարնանը անվճար մասնակցելու Մոսկվայում կայանալիք Arm Fashion Day շքեղ ցուցադրությանը: Նշենք նաև, որ ընտրությունը շատ բարդ է եղել, քանի որ բոլոր մասնակիցներն էլ գեղեցիկ և յուրահատուկ աշխատանքներ են ցուցադրել: Ի սկզբանե բացառվել են այն մասնակիցները , ովքեր արդեն որոշ չափով կայացած են , նախապատվությունը տրվել է իսկապես սկսնակ և երիտասարդ մասնակցին:


դիտվել է 2436 անգամ

Ինչպես է Վլադիմիր Պուտինը ալկոհոլ խմում. КГБ-ի հատուկ տեխնիկա (Video)

Օրենքով գողերի ու հեղինակությունների դաջվածքներն ու դրանց նշանակությունը. Բացառիկ տեսանյութ

Տեսահոլովակի պրեմիերա. Իջին – Вдыхай мой воздух

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)