Երևան
24 / Մարտ / 2017

Ադրբեջանը վերջնաժամկետ է ակնարկել

Հայ-ադրբեջանական սահմանին այս փուլում թշնամու կողմից իրավիճակի սրումը բացատրվում է երկու գործոնով: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

«Ես դեռևս աշնանն էի նշել երկու գործոն, որոնց պատճառով տարեվերջին և 2017-ի սկզբին միանգամայն հավանական եմ համարել լարվածությունը: Առաջին գործոնն այն է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, նաև Ալիևը բացահայտ հաստատեցին, որ 2017-ին Ռուսաստանի աջակցությամբ ճեղքում են սպասում բանակցային գործընթացում: Եվ ասում էին, որ դա իրենց համար վերջնաժամկետ է: Այսինքն՝ դա նշանակում է, որ մինչև 2017 թվականը իրենց խելոք կպահեն, կառուցողական կլինեն, բայց երբ ճեղքումը չստացվի, այդ դեպքում կդիմեն գործողությունների: Եթե Ալիևը նման վերջնաժամկետ է ակնարկում, նշանակում է, որ գնում է լարվածության աճի», ասաց Սաֆարյանը:

Երկրորդ գործոնն, ըստ նրա, Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխության խնդիրն է: «Բավական լուրջ վակուում է առաջանում Միացյալ Նահանգների ազդեցության գոտիներում: Ես համարում եմ, որ այս գործոններն էական դեր ունեն ներկայիս լարվածությունը բարձրացնելու հարցում», նշեց նա:
Մյուս կողմից, վերլուծաբանի խոսքով, Ադրբեջանը մշտապես հետևում է ՀԱՊԿ ներսում Հայաստանի հետ կատարվող իրադարձություններին: Եվ տեսնելով, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում նվաստացնում են՝ Ալիևը դա միշտ ընկալել է որպես Հայաստանի միջազգային հարաբերությունների թուլացման, դաշնակիցների կողմից չպաշտպանվածության նշան: Դա պարարտ հող է ստեղծում նման քայլերի դիմելու համար:

Միաժամանակ նա կանխատեսում է, որ լարվածությունն առաջիկայում կշարունակվի: Նկատելի է, որ ադրբեջանական կողմը փոխել է հարձակման մոդելը և գնում է լայնամասշտաբ գործողությունների: Եվ այս պահին այդ երկրին կանգնեցնող քիչ բան կա: Եթե ապրիլյան պատերազմի ժամանակ Հայաստանի հետ սահմանին խաղաղություն պահպանվեց, ապա այսօր նոր մարտավարություն է գործում:

Ինչ վերաբերում է տեղի ունեցած իրադարձություններին ՀԱՊԿ արձագանքին՝ Ստյոպա Սաֆարյանը նկատում է, որ ՀԱՊԿ հայտարարությունում խուսափել էին հիշատակել անգամ Ադրբեջանի անունը:

«Խուսափել էին հասցեական նշել, թե ով է միջադեպի հեղինակը, որակում տալ բուն միջադեպին: Այո, այն ածականով սադրանք էին որակել, բայց՝ որպես ռազմական տերմինաբանություն, կոնկրետ հստակցված չէ, թե ինչ միջադեպի մասին է խոսքը», ասաց Սաֆարյանը:

Ըստ վերլուծաբանի՝ երբեք չի կարելի ապավինել այդ կառույցի աջակցությանը, և թեկուզ ուշացած, բայց Հայաստանը պետք է սկսի լրջորեն վերակառուցել իր պաշտպանական համակարգերը:


դիտվել է 82194 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 30-րդ և 31-րդ մասերը (Տեսանյութ)

Հասմիկ Պապյանի Խոսքը «Հաց բերող» Արթուր Սարգսյանի հուղարկավորության արարողության Ժամանակ...

«Պապայի աղջիկները» 28-րդ և 29-րդ մասերը (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ