Երևան
30 / Մարտ / 2017

Հայաստանի վերջին շանսը

Հայաստանի համար հակասական տարվան հաջորդած տոնական օրերն անցել են գագաթնակետը, և երկիրն աստիճանաբար վերադառնում է աշխատանքային ռեժիմի: Տարեսկզբին, սակայն, հարկ է արձանագրել, որ վերադառնում ենք մի ռեժիմի, որը չունի հստակ ուղենիշեր: Ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է իր համար ոչ միայն հերթական տարվա անցման շրջանում, երբ մի տարին փոխարինում է մյուսին, այլ որոշակի էպոխալ մի սահմանի, երբ Հայաստանի համար դարաշրջանային նշանակության փոփոխությունները դառնում են կենսական անհրաժեշտություն: Հայաստանի համար նույնիսկ շատ սովորական, ընթացիիկ կառավարման խնդիրներն այլևս ունակ չեն լուծվել առանց այդ կոնցեպտուալ փոփոխությունների: Իսկ այդ փոփոխությունները, այդ բնույթի շարժերը գործնականում անհնար են, եթե ամբողջ պետությունը, ամբողջ հասարակությունը չեն գալիս աշխարհայացքային, արժեհամակարգային ընդհանուր ուղենիշների:

Եվ ահա, մենք ստիպված ենք Նոր տարվա մեկնարկին արձանագրել դրանց բացակայությունը: Արձանագրել, որ Հայաստանում այսօր ոչ միայն իշխանությունն ու հասարակությունն են ապրում լիովին տարբեր խնդիրներով ու նպատակներով, այլև, ըստ էության, անգամ հասարակական տարբեր շերտեր, իշխանական տարբեր շերտեր, ընդդիմադիր տարբեր շերտեր ապրում են լիովին տարբեր խնդիրներով ու նպատակներով:

Սա ընդհանուր առմամբ դեստրուկտիվ իրավիճակ է, որի հաղթահարումը գործնականում անհնար է դառնում բոլորի համար: Այս իրավիճակում, որքան էլ հոռետեսական հնչի, ըստ էության, շատ քիչ են որևէ էական փոփոխության հույսերը: Դա նշանակում է, որ պահպանվում է պարարտ հողը տարատեսակ մանիպուլյացիաների համար թե՛ տեղեկատվական, թե՛ տնտեսա-քաղաքական, որոնք կառուցվում են պալատական ինտրիգների և խարդավանքների վրա: Իսկ այդ հարցում, ինչպես հայտնի է, Հայաստանում մասնագիտացած է իշխանությունը: Հետևաբար, տարին սկսվում է իշխանության, իշխանական համակարգի պահպանման համար պարարտ հողով:

Մյուս կողմից, սա իր հերթին նշանակում է, որ տարվա ընթացքում ներքին իմաստով առավել սուր են դառնալու ներիշխանական պայքարի դրսևորումները: Կկարողանա՞ արդյոք հասարակությունը օգուտ քաղել այդ իրավիճակից: Դժբախտաբար, Հայաստանում վերջին տարիներին առանցքային հարցը հանգում է դրան, այսինքն՝ նվազագույնին՝ հասարակությունը ոչ թե մնում է իր նախաձեռնությունների հույսին, այլ ընդամենը իշխանության ընձեռած հնարավորությունների: Բայց նախադեպը ցույց է տալիս, որ այս իրավիճակում էլ հասարակությանը խանգարում է այն, ինչը, ըստ էության, հասարակությանը պետք է օգնի՝ ընդդիմությունը:

Ստեղծվել է իրավիճակ, երբ վերջին տարիներին Հայաստանում ընդդիմությունը օգնել է և օգնում է ոչ թե հասարակությանը, այլ իշխանությանը: Կամա թե ակամա, արդեն կարևոր էլ չէ, միևնույն է՝ արդյունքը նույնն է, և այդ արդյունքն իշխանության օգտին է: Միակ բանը, որ իշխանության օգտին չէ, դա միջազգային իրավիճակն է, տնտեսական կացությունը Ռուսաստանում: Սակայն այստեղ էլ կա վտանգավոր պարադոքս, որովհետև այդ՝ արտաքին նշանակության, ռեգիոնալ նշանակության հարցերում իշխանության ձախողումը նշանակելու է Հայաստանի ձախողում, Հայաստանի համար խիստ վտանգավոր իրավիճակների առաջացոււմ կամ գեներացում: Եվ այստեղ էլ հասարակությունը կանգնել է պարադոքսի առաջ, քանի որ ընդհանուր ուղենիշերի, միավորող, առաջնորդող ուղենիիշերի բացակայությունը ստեղծել է մի իրավիճակ, երբ հասարակությունը երկկողմանի՝ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության եզրերից օտարված լինելով քաղաքական գործընթացներից, զոււրկ լինելով քաղաքական բովանդակությունից, զրկված է ըստ էության ինքն իր ուժերով և լծակներով խնդիրների լուծման վրա ազդելու հնարավորությունից:

Մեծ հաշվով, սակայն, այդ պատկերը առաջին հայացքից լինելով խիստ հոռետեսական՝ ընդհանուր առմամբ խորքային առումով կարող է հակառակ էֆեկտ ունենալ: Վերջին հաշվով, երբ հասարակությունները և պոտենցիալ էլիտաների ներուժը չի բավականացնում լուծումների գալ բնականոն ռեժիմով, այդ լուծումները պարտադրում են արդեն արտակարգ ռեժիմները: Իհարկե, այդ դեպքում էլ արդյունքը երաշխավորված չէ, և նույնիսկ ինչ-որ առումով դա բերում է վերջին շանսի:

Հայաստանն այդ իմաստով թևակոխել է վերջին շանսի մի փուլ, որը ամենևին չի նշանակում, որ այդ շանսը չօգտագործելու դեպքում հայ ժողովուրդը կվերանա աշխարհի քարտեզից: Պարզապես Հայաստանի, հայ ժողովրդի համար սա, ըստ էության, վերջին շանսն է՝ գնալ էպոխալ փոփոխությունների առանց մեծ կորուստների, առավել ևս՝ առանց պետականության կորստի:


դիտվել է 650 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 36-րդ սերիան (Տեսանյութ)

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ