Երևան
30 / Մարտ / 2017

15 խորհուրդ դժվար պահի համար Գաբրիել Գարսիա Մարկեսից

Երբ Մարկեսը սկսել է գրել «Հարյուր տարվա մենություն» հռչակավոր վեպը, նա ստիպված է եղել հրաժարվելու աշխատանքից, գրավ է դրել ավտոմեքենան և խրվել է խոշոր պարտքերի մեջ: Ինչ-որ պահի նա նույնիսկ գրավ է դրել իր կնոջ` Մերսեդեսի ֆենը և միքսերը: Իմանալով այդ մասին, կինը ասել է. «Միայն այդ էր պակաս, որ վեպը վատը լինի»:

1. Հարկավոր է լսել երեխայի ձայնը, որը դու եղել ես ինչ-որ ժամանակ, և որը գոյություն ունի ինչ-որ տեղ քո մեջ: Եթե մենք լսենք մեր ներսի երեխային, մեր աչքերը կրկին կփայլեն: Եթե մենք կապը չկորցնենք այդ երեխայի հետ, չի կտրվի նաև մեր կապը կյանքի հետ:

2. Հանգիստ եղեք: Մահանալը ավելի դժվար է, քան թվում է:

3. Ապրելու միակ միջոցը՝ թույլ չտալ հիշողություններին քեզ հոշոտել:

4. Մարդու կյանքում կարևորը՝ կարողանալ վախը հաղթահարել, ամուսինների կյանքում` ձանձրույթը:

5. Կարևորն այն չէ, որ դու չես հավատում, այլ այն, որ Աստված շարունակում է քեզ հավատալ:

6. Ես լայնեզր գլխարկներ չեմ կրում, որպեսզի ոչ ոքի առջև այն չհանեմ:

7. Ոչ մի խենթ խելագար չէ, եթե դուք լսում եք նրա փաստարկները:

8. Եթե ինչ-որ բանում ներգրավված է կինը, ես գիտեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Ինձ միանգամայն պարզ է, որ կանայք ղեկավարում են աշխարհը:

9. Մեծ աղետները միշտ ծնում են մեծ առատություն: Նրանք ստիպում են մարդկանց ապրել:

10. Երբեք շատ ուշ չի լինում:

11. Ավելի լավ է գալ ոչ ժամանակին, քան սպասել հրավերի:

12. Հաշտեցման րոպեն սրտակից բարեկամությունից ավելին արժե:

13. Եթե դուք հանդիպեք ձեր իսկական սիրուն, ապա այն ձեզանից ոչ մի տեղ չի գնա` ոչ մեկ շաբաթից, ոչ մեկ ամսից, և ոչ էլ մեկ տարուց:

14. Թույլ մի տուր քեզ մահանալ, առանց զգալու այդ հրաշքը` քնել նրա հետ, ում սիրում ես:

15. Ժպտա` դժբախտությանը հաճույք չպատճառելու համար:


դիտվել է 1060 անգամ

loading...

«Պապայի աղջիկները» 36-րդ սերիան (Տեսանյութ)

Խորենացի 47-ում խոչընդոտում են իմ վստահված անձանց

Իտալացի հաղորդավարուհին եթերի ժամանակ պատահաբար ցույց է տվել, թե ինչ կա այնտեղ

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ