Երևան
28 / Ապրիլ / 2017

Ադրբեջանցիները կողմ են Արցախի դեմ նոր պատերազմին

Բաքվում գործող քաղաքական հետազոտությունների "Ատլաս" կենտրոնը սոցիոլոգիական հարցում է անցկացրել Ադրբեջանում՝"նվիրված" Արցախյան հակամարտությանը...Հարցմանը մասնակցել է 500 հոգի...Ստացվել է շատ հետաքրքիր,սակայն սպասելի պատկեր...
Այսպես,հարցվածների 92% չեն հավատում,որ այս տարի հնարավոր կլինի լուծել Արցախյան հակամարտությունը...Անցյալ տարի "չհավատացողների" թիվը կազմել էր 86%...Հարցին՝"Հրարավո՞ր է պատերազմ 2017 թ-ին",հարցվածների 82% այն հնարավոր է համարում...Անցյալ տսարի նույն հարցին պատախանելիս հարցվածների ընդամենը 56% է համարել,որ պատերազմը հնարավոր է...Հարցին՝"Ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանի հնարավորութէյուններն ազդելու պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա Արցախյան հակամարտությունը լուծելու համար", հարցված ազերիների 95% գտել է,որ "Ռուսաստանն ունի մեծ հնարավորություններ"...Վերջին հարցին՝"Ինչպե՞ս կարելի է լուծել ղարաբաղյան հակամարտությունը",հարցվածների մեծ մասը՝72%-ը գտնում է,որ Բաքուն պետք է ուժ կիրառի,16%-գտնում են,որ Հայաստանը պետք է ընդունի "փուլային տարբերակը",իսկ 12%-ն էլ համարում են,որ Մոսկվան պետք է ճնշում գործադրի Երևանի վրա,որ հակամարտությունը լուծվի հօգուտ Ադրբեջանի...
Հարցման արդյունքները ցույց են տալիս,որ Ալիևի կողմից ազերիական հասարակության զոմբիացումն իր դրական արդյունքները տվել է...Նրանք հավատում են,որ ապրիլյան կարճատև պատերազմում շատ մեծ հաղթանակ են տարել և այն պետք է շարունակել՝մինչև հաղթական ավարտը...Ազերիները թոթափում են պարտվածի բարդույթը,որով տառապում էին վերջին 24 տարիներին՝չմոռանալով,թե ինչ արեցին նրանց հետ հայերը Արցախյան պատերազմի տարիներին...Հարցման արդյունքներից կարելի է եզրակացնել,որ ադրբեջանցիների մեծ մասը՝ 82%-ը,կողմ է պատերազմին,սակայն չեն հավատում,որ այն կլուծվի այս տարի՝92%-ը...Այսինքն,ազերիները համոզված են,որ ամեն տարի մի քանի հարյուր հեկտար «ազատագրելով» կարելի է հաղթել հայերին...
Ի՞նչ է մնում անել մեզ...Ազերիները կրկին պետք է հայտնվեն այն հոգեբանական վիճակում որում գտնվում էին մինչ ապրիլյան կարճատև պատերազմը՝պետք է միշտ վախենան հայերից...Այդ դեպքում 2018 թ-ի սոցիոլոգիական հարցման ժամանակ մենք կունենանք այլ պատկեր,եթե իհակե պարտություն կրելուց հետո Ադրբեջան պետությունը պահպանվի...
Այդ արդյունքին հասնելու համար պետք է ուժեղ Հայրենիք կառուցել, ունենալ ուժեղ բանակ,քիչ մտածել սեփական և ընկերների բարեկեցության և կեղծիքներով իշխանությունը պահպանելու մասին...Իսկ Հայաստանում այդ ամենին հասնելու համար պետք է ընդամենը ԿԱՄՔ...Հայասատնը փոքր երկիր է,իսկ բնակչությունը կազմում է Տոկիոյի կամ Մեխիկոյի բնակչության ընդամենը 10%-ը...Մենք երկար մտածելու ժամանակ չունենք...

Գագիկ Համբարյան


դիտվել է 2079 անգամ

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

«Պապայի աղջիկները» 56-րդ սերիա (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ