Երևան
24 / Փետրվար / 2017

Ինչ պետք է աներ Հայաստանը և ինչ չի արել

Հայաստանի իշխանությունը բազմիցս հայտարարել է Ղարաբաղի խնդրում հնարավոր փոխզիջման սահմանների մասին: Այսինքն, Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում եւ չի կարող լինել: Դա որոշակի դիրքորոշում է: Սակայն քանի դեռ մենք կարող ենք հույս ունենալ, որ վերջին խոսքը նախագահինն է, ցանկացած, նույնիսկ ամենաանկեղծ հայտարարությունները, թեկուզ ընտրովիության ռեժիմում, դատարկ խոսքեր են:

Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում քննարկել անբովանդակ ու մտացածին առաջարկները, որոնք ոչ մի կերպ հաշվի չեն առնում նրա դիրքորոշումը: Կան բաներ, որոնք պետք է պատկերացնել, հայտարարել ու արտահայտել հստակ, շատ հստակ, որպեսզի կասկածներ չմնան, նույնիսկ ամենաանգաժավորված նախագծողների մոտ:
Չի կարելի թույլ տալ ինքզինքը վերադարձնել անհեթեթությանը, եթե չես կարող կառավարել անհեթեթությունը, թեեւ դա տրված է միայն ընտրյալներին: Սերժ Սարգսյանը շարունակում է հավատարիմ մնալ նախկինում, գլխավորապես Ջորջ Բուշի վարչակազմի օրոք ԱՄՆ քաղաքականության շրջանակում մշակված դիրքորոշմանը: Օբամայի վարչակազմը գործնականում ոչ մի նոր բան չբերեց Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է ղարաբաղյան խնդրի կարգավորման իմիտացիան:

Կարգավորման տվյալ սխեմայում ամենաանհեթեթը 2014 թվականն էր, երբ անհրաժեշտ էր խնդիրը լուծել միայն ելնելով նրանից, որ այդ տարի ընտրություններ չկային Հայաստանում ու Ադրբեջանում, թեեւ տեղի ունեցան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ: Ընդհանրապես, որեւէ ժամկետ ծիծաղելի է, նման պլան կատարելուն:
Բայց չի կարելի բացառապես հիացմունքով ընկալել ԱՄՆ քաղաքականությունը: ԱՄՆ-ն այնպիսի երկիր է, որը 20-րդ եւ 21-րդ դարերում մի շարք ռազմավարական սխալներ է թույլ տվել, իհարկե իրենց շահերի տեսակետից: Գլխավորը, որ կարող է անել ԱՄՆ-ն տարածաշրջանում՝ պատերազմը թույլ չտալն է, գլխավորը, որ չի կարող անել ԱՄՆ-ն տարածաշրջանում՝ պատերազմը երաշխավորված կանխելը:

Այս տարածաշրջանում ընդհանրապես ծիծաղելի է երաշխիքների մասին խոսելը: Այնպես որ, երկիմաստությունը, ոչ հրապարակային ոլորտում զուգահեռ քաղաքականությունը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը, չնայած պատերազմի համակարգային գործոնների բացակայությանը: Այդ պատճառով, այլ տարածաշրջաններում քաղաքական ռիսկերի գնահատման հարցում կիրառվող տեխնոլոգիաները կիրառելի չեն Հարավային Կովկասի համար:
Հարավային Կովկասը հայտնի իմաստով ընդհանրապես Եվրոպա չէ եւ նույնիսկ սանգվինիկ Արեւելյան Եվրոպա չէ, այլ ավելի շուտ ֆլեգմատիկ Մերձավոր Արեւելք: Պատասխանատվությունը չափազանց մեծ է, տվյալ դեպքում սխալը ոչ թե պարզապես սխալ է, այլ անշրջելի բացթողում: Այս անգամ հարկ կլինի քոչվորների հետ պատերազմել այնպես, որպեսզի դա դառնա վերջին պատերազմը, քանի որ մենք մեզ չենք կարող թույլ տալ շքեղություն՝ ղարաբաղյան երրորդ պատերազմը:

Երբեմն հարցեր են տալիս, թե ինչու չի դիտարկվում Ռուսաստանի դիրքորոշումն ու քաղաքականությունը: Սակայն ինչպես կարելի է սահմանել Ռուսաստանի քաղաքականությունը, եթե նա թույլ է տալիս կարգավորման սխեմաներ հռչակել կամ ամերիկացիներին, կամ բրիտանացիներին, թեեւ Մեծ Բրիտանիան նույնիսկ Մինսկի խմբի համանախագահ չէ:
Թեեւ, Ռուսաստանին լիովին ձեռնտու է ԱՄՆ նախաձեռնողական քաղաքականությունը, որն Օբամայի օրոք գերադասում էր հետեւել, քան գործել: Եթե Մեծ Բրիտանիան կառավարեր կարգավորման գործընթացը, դա տհաճ կլիներ Ռուսաստանի համար, քանի որ ի տարբերություն Մեծ Բրիտանիայի, որը փորձում է իրականացնել իր «կովկասյան նախագիծը» որպես Ռուսաստանի դեմ ճնշման լծակներ կառուցելու ինտերակտիվ նախաձեռնություն, ԱՄՆ-ն նման նախագիծ չի մշակել:

Հարավային Կովկասում ամերիկյան նախագիծն ունի լիովին այլ տրամաբանություն, բնույթ, գենեզիս, նպատակներ ու խնդիրներ: Հարավային Կովկասում ամերիկյան նախագիծն ունի «պանամյան ջրանցքի» տրամաբանությունը եւ սահմանափակ է ժամանակի մեջ:
ԱՄՆ-ն տարածաշրջանում «պատմական ժամանակի» հաշվարկ չի կատարում, ամերիկյան պետության ղեկավարը 4 տարի ժամանակով ընտրված նախագահն է, ոչ թե միապետը: Ամերիկացիների հետ միշտ կարելի է պայմանավորվել, այդ թվում՝ ռուսները: Իսկ ահա բրիտանացիները չեն կարող վիրավորված չլինել ղարաբաղյան կարգավորման իրենց ծրագրերի տապալման կապակցությամբ: Նման բանը դժվարությամբ է ներվում, այդ պատճառով նրա հանդեպ պետք է առանձնահատուկ նրբանկատություն ցուցաբերել: Դա այնքան հստակ է զգացվում, որ բրիտանացի փորձագետ-նախագծողները զգուշանում են դա ցուցադրելուց:
Գործնականում քչերը հասկացան, թե ինչ տեղի ունեցավ 2005-ի աշնանը եւ 2006-ի ձմռանը: Ռուսաստանը կարիք չուներ ակտիվություն ցուցաբերել այն հարցերում, որոնցում չկան հստակ նպատակներ, ակտուալացման եւ իրական լուծումների անհրաժեշտություն: Ռուսական իրականության մեջ ժամանակը տարբեր ուղղվածություն ունի, բայց ժամանակն աշխատում է նրա օգտին:

Չնայած նրան, որ ԱՄՆ-ն ղարաբաղյան խնդիրը լուծելու լուրջ մտադրություններ չունի, քանի որ անթույլատրելի է համարում հարկադրանքը, ինչը ադրբեջանական էլիտայի հույսն էր, այնուամենայնիվ կարգավորման այդ հին ու արդեն նոր սխեման կարող է բազավորվել մի հիմնարար հանգամանքի վրա՝ հայ ազգը, հայ հասարակությունը նշանակալի դեֆորմացիաներ ու կոռոզիա է տարել, բավականաչափ փոխել իր մենթալությունն ու առաջնահերթությունները եւ լիովին հասունացել կապիտուլյացիայի համար, իսկ հայկական քաղաքական ղեկավարությունը, տարված լինելով անձնական հավակնությունների իրականացմամբ, նույնպես պատրաստ է կապիտուլյացիայի:
Նման եզրահանգման համար բավականաչափ նյութ կա: Հայաստանում նման բնույթի բազային նյութի հավաքմամբ զբաղվում են կիսագրագետ դիվանագետները եւ ոչ կառավարական կազմակերպությունների լավ վճարվող փորձագետները:
Հայերին շարունակում է հետաքրքրել ղարաբաղյան խնդիրը, թեեւ նրանք այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին անպետք ու վնասակար բանավեճերն ավարտելու համար: Շարունակվում են տարածվել Լեւոն Տեր-Պետրոսյանի վաղեմի թեզերն այն մասին, որ Հայաստանը պարտվում է եւ ընդունակ չէ առաջարկել որեւէ նոր բան, քանի դեռ կա ղարաբաղյան խնդիրը:

Այս թեզերի կրողները անցած տարիների ընթացքում այդպես էլ որեւէ էական բան չեն առաջարկել կազմակերպական ու տնտեսական մեթոդների իրականացման հարցում, չեն փորձել երկիրը դուրս բերել աղքատությունից ու ամենաթողությունից: Նրանք շահագրգռված են Հայաստանի անկմամբ, աղետով:
Բոլոր այս «մտքերը» հնարավոր դարձան, երբ Ամերիկան գտնվում էր լճացման մեջ, երբ Օբաման գերադասում էր խոսել, բայց չկիրառել որեւէ քաղաքական գործողություն, հատկապես տարածաշրջաններում:

Ներկայում, երբ Ամերիկայում իշխանության են եկել քաղաքական նոր թիմ ու նախագահ, որոնք այնքան էլ չեն հասկանում, թե իրենցից ինչ են ուզում ամերիկացիներն ու ԱՄՆ գործընկերները, եկել է ՆԱՏՕ-ն եւ ամերիկա-բրիտանական ռեգիոնալիզմն ակտիվացնելու ժամանակը, այդ թվում՝ բավական հետազոտված ձեւաչափում՝ Սեւծովյան-Կովկասյան շրջանում:
Դա նշանակում է այս շրջանում նոր գաղափարների առաջադրումն ու նոր սկզբունքների դիտարկումը: Ամերիկան դուրս է գալիս լճացումից, եւ սպասվում է լիովին նոր արտաքին քաղաքական նախաձեռնություն: Այն պետությունները, որոնք կկանգնեն հակա-ՆԱՏՕ-ական ու հակաամերիկյան դիրքերում, ինչպես Հայաստանը բարձիթողի 8 տարիների ընթացքում, կմեռնեն Ռուսաստանի հետ:

Գրում է՝ lragir.am-ը


դիտվել է 760 անգամ
loading...

Դիանա Գրիգորյանը կոտրած ոտքով նկարահանվում է «Առաջնորդներում» (Video)

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած 19-ամյա տղայի մայրը կարծում է, որ քննիչը 180 աստիճանով գործը ...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ