Երևան
29 / Ապրիլ / 2017

Դրական միտումների ազդեցությունը մեծ է. Աստղագուշակ՝ հունվարի 10-ի համար

Խոյ: Աշխատանքային խնդիրներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են, հետևաբար դրանք չարժե սրտին մոտ ընդունել: Ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ կծագեն:Այդ ամենի շուրջ փոքր-ինչ կմտահոգվեք, սակայն շուտով կհաջողվի հարթել խնդիրները և վերականգնել հարաբերությունները: Աջակցություն կստանաք այն գործընկերներից, որոնց երբեք ձեզ կողմնակից չեք համարել:

Հրաշալի օր է սիրային ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Նոր ծանոթությունները դրական լիցքեր կպարգևեն: Միայն թե աշխատեք չսիրահարվել, այսօր դրա ժամանակը չէ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, թեև օրվա ընթացքում դժվարությունները բացառված չեն, սակայն ընդհանուր առմամբ, այն բարեհաջող կդասավորվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, ֆինանսական վիճակի բարելավում: Չկորցնեք որևէ նոր բան սովորելու նաև վերապատրասվելու հնարավորությունները:

Մի թուլացեք և թույլ մի տվեք,որ իրադարձություններն իրենց հունով ընթանան: Հաջողության կհասնեք, եթե վճռականություն դրսևորեք և ինքներդ ընտրեք ձեր ուղին: Այսօր ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք:

Երկվորյակ: Հնարավոր է բախում ուժեղ մրցակցի հետ: Արդար պայքարում հաղթանակ տանել հեշտ չի լինի: Ստիպված կլինեք որոշ խորամանկությունների դիմել: Այդպիսով ոչ մեկի չեք վնասի, բայց և ցանկալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է գլուխ բարձրացնեն որոշ հին խնդիրներ, որոնց մասին արդեն մոռացել էիք: Փորձեք զերծ մնալ վեճերից, դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

Մտերիմները սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե կիսվեք նրանց հետ ձեզ անհանգստացնող  խնդիրներով:Փորձեք հնարավորինս անկեղծ լինել, այսօր դա անհրաժեշտ է ընտանիքում և անձնական հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից օրը լավ կդասավորվի, անգամ ամենահամարձակ սպասելիքները կարդարանան:Համոզված եղեք,աստղերն այսօր ձեր կողմից են: Նոր նախագծերը շահեկան կլինեն: Կարող եք քննարկել ձեր կարիերայի հետագա զարգացմանը նաև աշխատավարձի բարրձրացմանը վերաբերող որոշ հարցեր: Շատ Խեցգետիններ եկամուտի նոր աղբյուր կգտնեն:

Օրվա երկրորդ կեսին, առանց որևէ պատճառի, տրամադրությունը կարող է փչանալ: Զգացմունքային դաշտն անկայուն է, հանգստություն պահպանել չի ստացվի: Բացասական միտումների ազդեցությունը կմեծանա:Կվիճեք մտերիմների հետ:

Առյուծ: Լարված օր է սպասվում: Այսօր քչերին կհաջողվի հանգստություն պահպանել:  Հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր վաղուց կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում, հասցրել են ճանաչել ընկերներին և հակառակորդներին, վստահ են իրենց իրավացիության մեջ: Նշանի մյուս ներկայացուցիչներն այսօր լի են կասկածներով, ամեն տեսակ տագնապներով:

Որքան էլ ինքնավստահ լինեք, միևնույն է, իրականում աջակցության կարիք շատ ունեք: Այսօր կարող եք ապավինել այն ընկերներին, ովքեր լավ գիտեն ձեր ուժեղ և թույլ կողմերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը լավ կդասավորվի անգամ այն Կույսերի համար, ովքեր հաջողության հասնելու նպատակով ոչինչ չեն ձեռնարկի: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն:

Անձնական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում, և դրա համար ստիպված չեք ջանքեր գործադրել: Սիրելին կես խեսքից կհասկանա ձեզ և ամեն կերպ կփորձի ուրախացնել:

Կշեռք: Այսօր կարող են մտահոգել շաբաթվա սկզբին ծագած հարցերը: Իրադարձություններին հնարավորինս հանգիստ վերաբերվեք: Ի վերջո, բոլոր հարցերն էլ լուծումներ կգտնեն: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Ավելի հետաքրքիր աշխատանքի անցնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև այլ միջոցառումների  մասնակցելու համար:

Ընտանեկան վեճերից կհաջողվի խուսափել, եթե հրաժարվեք որոշ կարևոր հարցեր քննարկել: Միևնույն է, այսօր չի հաջողվի վերջնական որոշում կայացնել, հետևաբար, անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ և նյարդեր ծախսել չարժե: Երեխաներին ուրախացնելու առիթը բաց չեք թողնի:

Կարիճ: Այսօր հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչում և այսօր լիարժեք կդրսևորեք այն: Նոր մտահաղացումներն, ինչպես հարկն է, չեն գնահատվի, սակայն սկսեք ձեր գաղափարները կյանքի կոչել: Ընթացքում կողմնակիցներն անպայման կհետևեն ձեզ:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր, հիմնականում ֆինանսական հարցերի շուրջ: Ձեր շռայլությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել:Թեև սրտի խորքում ընդունում եք ձեր սխալը, սակայն միևնույն է, կհրաժարվեք հետևել մտերիմների խորհուրդներին:

Աղեղնավոր: Նրանք, ովքեր սիրում են դժվարություններ հաղթահարել, այսօր չեն ձանձրանա: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են քիչ ջանքեր գործադրել, ապա չնչին հաջողությունների կհասնեն, այն էլ իրենց համար ոչ այնքան կարևոր ոլորտում: Այս մոտեցումը նաև շահեկան է, քանզի կհաջողվի խնայել ուժերը՝ հետագայում սիրելի գործով զբաղվելու համար:

Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Սիրային ժամադրությունը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները: Կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Եթե նոր կյանք սկսելու ցանկություն ունեք, ապա այսօր հրաշալի օր է առաջին քայլն անելու համար:

Այծեղջյուր: Հետաքրքիր իրադարձություններով լի, անմոռանալի օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է առավել զգուշավոր լինել մարդկանց հետ շփումներում: Փորձեք հեռու մնալ վատատես, մռայլ մտքերի տեր, բացասական լիցքեր հաղորդող անձանցից,  քանզի նրանց տրամադրությունը կարող է ձեզ փոխանցվել:

Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ծայրահեղ ուշադիր կլինեն մտերիմների նկատմամբ, կփորձեն իրականացնել  վերջիններիս ցանկությունները: Սիրելին հավանության կարժանացնի ձեր բոլոր մտահաղացումներն ու կօգնի իրագործել դրանք:

Ջրհոս: Օրվա առաջին կեսին ստիպված կլինեք որոշ խնդիրներ լուծել, սակայն ընթացքում ամեն բան կկարգավորվի: Նշանի շատ ներկայացուցիչներ  մասնագիտական նշանակալի հաջողություններ, լուրջ ձեռքբերումներ կունենան: Կարող եք զբաղվել ինքնագովազդով, հպարտանալ սեփական հաղթանակներով:

Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կզարգանան, եթե համառությունը մի կողմ դնեք և որոշ զիջումների գնաք: Սիրո անսպասելի խոստովանությունը  ոչ այնքան կուրախացնի, որքան կզարմացնի ձեզ:

Ձկներ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, այն չի անդրադառնա միայն ֆինանսական հարցերի վրա: Խելամիտ կգտնվեք, եթե հետաձգեք խոշոր գնումները, կարևոր գործարքները : Ձեզ մոտ կանխիկ խոշոր գումար ունենալը ցանկալի չէ: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք , ովքեր նախապես ձեռք կբերեն համախոհներ և ստիպված չեն լինի միայնակ գործել:

Բարեհաջող օր է հարազատների հետ շփվելու, ընտանեկան միջոցառումների մասնակցելու, բնության գրկում հանգիստ կազմակերպելու համար: Ուրախանալու շատ առիթներ կունենաք, կբարձրացնեք սիրելիների տրամադրությունը 


դիտվել է 2732 անգամ

«Վանաձորի ավագանու բոյկոտող հատվածը իրականում աջակցում է քաղաքապետին»

ՍԱՊԾ պետին հայտնի է, թե ով է ներկրել ադրբեջանական ծագմամբ խնձորներ (Տեսանյութ)

Էս ինչքանով էր ճիշտ. փոքրիկի շնորհակալությունը բարկացրեց Տարոն Մարգարյանին (Տեսանյութ)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ