Երևան
28 / Հունիս / 2017

Կարմիր Խաչը երկխոսության մեջ է 2 կողմերի հետ. ԿԽՄԿ ներկայացուցիչը՝ ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու համանախագահների կոչի մասին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի լուսաբանման բաժնի աշխատակից Հասմիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հայտարարությանը՝ տարեմուտի՝ դեկտեմբերի 29-ին ադրբեջանական դիվերսիայի փորձի կապակցությամբ, որում համանախագահները կոչ են արել անհապաղ վերադարձնել աճյունը՝ 2010 թվականին բարձր մակարդակով Աստրախանում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան՝ հաշվի առնելով տվյալ հարցի բացառապես մարդասիրական բնույթը։

Հարցին, թե մինչ այս Ադրբեջանը դիմե՞լ էր դին վերադարձնելու խնդրանքով, Հասմիկ Գալստյանը պատասխանեց. «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ներկայումս երկխոսության մեջ է երկու կողմերի հետ, բանակցությունները տարվում են գաղտնի սկզբունքով և բովանդակությունը մենք չենք կարող բացահայտել: Որպես չեզոք միջնորդ` մենք պատրաստ ենք ցանկացած պահի, երբ որ կողմերը գան համաձայնության, ներկա գտնվել աճյունի փոխանցման գործողությանը»,- ասաց նա և նշեց, որ երբ ավելի կոնկրետ գործողություն տեղի կունենա, դրանից հետո կխոսեն:

Ինչ վերաբերում է հարցին, թե մինչ այս կոչը կա՞ր այդպիսի երկխոսություն, և ինչ-որ բան փոխվե՞լ է կոչից հետո, Հասմիկ Գալստյանը նշեց, որ երկխոսության կոչը մինչ այդ էլ կար: «Մենք աշխատում ենք մեր ստանդարտ գործելաոճով և այդ ամենը պրոցեսի մեջ է»,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ։

ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել են ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում թողնելով մեկ դիվերսանտի դի:

Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական կողմը ևս կրել է կորուստներ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:


Vkontakte Odnoklassniki Gmail Facebook Twitter Google+ LinkedIn
դիտվել է 265 անգամ

Տապասիայի հերթական «գժական» պարը Սպիտակցի Հայկոյի «Ալլա յար» երգի տակ

Կույր երեխան երգում է Արմենչիկի երգը՝ չիմանալով, որ երգիչն իր կողքին նստած է (Video)

Համացանցում հայտնվել է «Դեպի վայրէջք»՝ բաց տեսարաններով սկանդալային սերիալի նոր անոնսը (18+)

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ