Երևան
21 / Փետրվար / 2017

Հ2 հեռուստաընկերությունը շարունակում է մոլորեցնել սպառողներին. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Հ2 հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օդից փող» հաղորդաշարը շարունակում է ահռելի եկամուտներ ստանալ սպառողներին մոլորեցնելու հաշվին: «Օդից փող» հաղորդման ընթացքում հաղորդավարն ընթերցում է 1-ին դասարանի մակարդակի մի հարց, որի պատասխանն իմացողները պետք է զանգահարեն նշված հեռախոսահամարով և տան ճիշտ պատասխանը: Նրանց սպասվում է նաև դրամական մրցանակ:

Մեզ դիմած քաղաքացու անչափահաս, անգամ 16-ը չբոլորած տղան ընկել է Հ2-ի լարած թակարդը: Երիտասարդը զանգահարել է նշված հեռախոսահամարով, սակայն չի կարողացել կապ հաստատել ուղիղ եթերում հաղորդավարի հետ: Նա փորձել է մի քանի անգամ, բայց ապարդյուն, իսկ ամսվա վերջում նրա ընտանիքին «անակնկալ» է սպասել: Պարզվել է, որ իրենք հեռախոսային կապի օգտագործման դիմաց մեծ գումար են պարտք: Օպերատորի հետ կապնվելուց հետո պարզվել է, որ պարտքը գոյացել է «Օդից փող» հաղորդմանը զանգահարելու հետևանքով:

Հաղորդումն իսկական ոսկու հանք է հեռուստաընկերության համար և արդեն մեծ թվով մարդիկ ընկել են այս ծուղակը: Խնդրին անդրադարձել են բազմաթիվ լրատվականներ, սակայն այս հարցին դեռևս չի ստացվել հանրային պատասխան: Խնդիրն առաջանում է նրանից, որ սպառողներին պատշաճ չի տեղեկացվում այն մասին, որ գումարը հաշշվում է անգամ եթե չի հաջողվում միանալ ուղիղ եթերին, այսինքն՝ գումարը սկսվում է հաշշվել այն պահից, երբ կատարվել է զանգը: Այսպիսով, անտեղյակ սպառողը համբերատար սպասում է միանալուն, սակայն այդ պահին նրա հաշվին գոյանում է պարտավորություն: Զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ:

Նշենք, որ armtimes.com-ի հետ զրույցում հաղորդաշարի ռեժիսոր Վարդան Հովնանյանն ասել է, որ այս «գործարքից» իր մասնաբաժինն ունի նաև կապի օպերատորը: «Մենք աշխատում ենք օրենքով, օրենք չենք խախտում»,- վստահեցրել է նա: Այս մասին մենք խոսեցինք «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով ասաց.

«Առաջինը, հորդորում եմ մեր բոլոր սպառողներին հեռու մնալ նման բոլոր պրոյեկտներից: Երկրորդ, խորհուրդ եմ տալիս ուշադիր հետևել բոլոր նախապայմաններին, որոնք իրենց մեջ պարունակում են մոլորեցնող տարր: Երրորդ, հորդորում եմ ՏՄՊՀՀ-ին ուշադիր լինել, որովհետև այստեղ կա սպառողների մոլորություն, իսկ մոլորությունը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործոն:

Ասեմ՝ մոլորությունն ինչումն է: Սպառողները ստանում են թյուր տեղեկատվություն, որը տանում է մոլորության: Մասնավորապես, մարդը սպասելու ընթացքում ևս պարտավոր է վճարել: Այս մասով անհրաժեշտ է տալ ամբողջական տեղեկատվություն: Սա վերաբերում է նմանատիպ բոլոր հաղորդաշարերին»:

Պարոն Պիպիոյանը նշեց նաև, որ տվյալ հարցով պետք է ակտիվորեն զբաղվի նաև ՄԻՊ գրասենյակը, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է 16 տարին չբոլորած անձի մասին:


դիտվել է 266 անգամ
loading...

Շոկային հարսանիք Սաուդյան Արաբիայում․ փեսան 80 տարեկան է, հարսը՝ 12 (Video)

Սարսափելի ավտովթար հարսանիքի ժամանակ (տեսանյութ)

Սիրուշոն ներկայացնում է իր «Դեր Զոր» տեսահոլովակի ստեղծման պատմությունը

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Առավոտյան 10 ծես, որ իրականացնում են հաջողակ մարդիկ