Երևան
19 / Հունվար / 2017

Կենցաղային հարցերի շուրջ տանը վիճաբանել է հոր հետ և սպանել նրան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակիչ Ալավերդի Թումասյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Սպանության համար մեղադրանք է առաջադրվել տուժողի որդուն: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից
2016 թվականի հուլիսի 21-ին Երևանի բնակիչ Վ.Թումասյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իրենց բնակարանում հայրը՝ Ա.Թումասյանը, վայր է ընկել, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Ահազանգով նշված բնակարան մեկնած շտապօգնության բրիգադը արձանագրել է վերջինիս մահը:
Դատաբժշկի կողմից դիակի զննությամբ հայտնաբերվել են բռնության հետքեր. ախտորոշվել է գլխուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարում, մեխանիկական շնչահեղձություն, գլխուղեղի և պարանոցի փակ բութ վնասվածք, ողնաշարի կրծքային 1-ին ողի կոտրվածք և այլ վնասվածքներ:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ա.Թումասյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել դեպքի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, սպանության շարժառիթը:
Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 20-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ա.Թումասյանը կենցաղային հարցերի շուրջ տանը վիճաբանել է որդու հետ, որի ընթացքում վերջինս մի քանի անգամ հարվածել է հոր դեմքի և գլխի տարբեր մասերին՝ պատճառելով տարբեր վնասվածքներ, այնուհետև՝ ձեռքերով սեղմել պարանոցը, առաջացրել մեխանիկական շնչահեղձություն։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Այս թեմայով

loading...

Հայրի՛կ, տղաներն ինձ փչացած կանվանեն. տեսանյութ, որ մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում

Նոր հեռուստասերիալ հայկական հեռուստաեթերում՝ «Պապայի աղջիկները». (Տեսանյութ)

Բացառիկ կադրեր Մերժվածը հեռուստասերիալի նկարահանման հրապարակից. միթե նրանք...

Ինչպե՞ս գումար աշխատել աշխարհի ցանկացած կետում. կայացավ «Your Own Business» դասընթացը

Շուրջ 500 մասնակից Global Media Lab-ի Business & HR Forum 2016 կոնֆերանսին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԼՂՀ նախագահը բարձր է գնահատում «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ բաժնետիրոջ Վիտալի Գրիգորյանցի հայրենանվեր գործուն...