Yerevan
26 / March / 2017

Ստեփան Դեմիրճյանը կդադարեցնի՞ համագործակցությունը ՀԱԿ-ի հետ. Նա բանակցում է միանգամից երեք դաշինքների հետ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ՀԺԿ-ի և ՀԱԿ-ի միջև համագործակցությունը դադարի: Բանն այն է, որ Ստեփան Դեմիրճյանը բանակցում է միանգամից երեք դաշինքներում անցողիկ տեղի համար:

Ստեփան Դեմիրճյանը հնարավոր է համարում նոր խորհրդարանում հայտնվել Վիկտոր Դալլաքյանի, Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմի կամ Գագիկ Ծառուկյանի գլխավորած ապագա դաշինքի հետ: Վերջնական որոշում դեռևս չկա, բայց ամենայն հավանականությամբ, Ստեփան Դեմիրճյանին պատրաստ են ընդունել միայն Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն»-ում:

Հիշեցնենք, որ դեռ 2003 թ. Վիկտոր Դալլաքյանը սերտ համագործակցում էր այն ժամանակ նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի հետ, ապա դարձավ նրա գլխավորած «Արդարություն» դաշինքի քարտուղարը»:


Seen 105 times

Այս թեմայով

loading...
Moes wiewed
Today
For week
For Month

Coca-Cola Hellenic Bottling Company Armenia celebrates the 20th Anniversary