Ереван
24 / Январь / 2017

Սանիթեքը հատվածակա՞ն է աղբը հավաքում, թե՞ ուղղակի մոռացել է այս մի աղբավայրի մասին

Հարգելի սիրելիներ և սիրելի հարգելիներ, Երևանի քաղաքապետարան, Սանիթեք:

Այս աղբամանները գտնվում են Նոր Նորքի 3-րդ զանգվածի Բաղյան 1-ին նրբանցքի 5 շենքի մերձակայքում: Աղբավայրը, ինչպես տեսնում եք, պայթում է աղբի առատությունից, այնինչ Երևանի բնակիչները ամեն օր բողոքում են լուսաբացին Սանիթեքի աղբահավաք մեքենաների աղմուկից, այդ թվում և ես, այսինքն Սանիթեքը ամեն առավոտ պարտաճանաչ կերպով մաքրում է մեր շենքի մերձակայքում գտնվող աղբավայրերը:

Հիմա հարց է առաջանում, Սանիթեքը հատվածակա՞ն է աղբը հավաքում, թե՞ ուղղակի մոռացել է այս մի աղբավայրի մասին, որտեղ, ասեմ, տիրում է խայտառակ վիճակ:
Համեմատության համար ասեմ, որ ընդամենը 50 մետրի վրա գտնվող մեկ այլ աղբավայր հրաշալի կերպով մաքրված է և մաքրվում է ամեն օր (նկարը՝ ներքևում):
Ստեղծվում է իսկական հանելուկ, թե ինչո՞ւ Սանիթեքը պարտաճանաչորեն մաքրում է մի աղբավայրը, բայց լիովին աչքաթող է արել և խայտառակ վիճակ ստեղծել դրանից 50 մետրի վրա գտնվող մեկ այլ աղբավայր:
Նկարները արվել են այսօր առավոտյան:
Yerevan Municipality Sanitek Armenia

Այս թեմայով

loading...
Самые популярные
Сегодня
За неделю
За месяц

Откровения 18-летней проститутки (Видео)

10 ФОТО, КОТОРЫЕ ПОРВАЛИ ИНТЕРНЕТ В КЛОЧЬЯ

Четыре дня Карабаха

Курсы валют в банках Армении

Создатель Uber доволен своим бизнесом

Продается журнал Playboy